Մարդուց մինչև արհեստական բանականություն և հակառակը
Արհեստական բանականությունը մտնում է մեր կյանք ահռելի արագությամբ:
Բոլոր
ոլորտներում, ամենուր լսում ենք միայն նրա բերած փոփոխությունների, դրանց դրական ու բացասական կողմերի մասին: Իսկ ի՞նչ է
կատարվում տաղանդների կառավարման ոլորտում: Արդյո՞ք հայաստանյան աշխատանքային շուկան
ի զորու է կիրառել AI-ի ողջ գործիքակազմը:
Դժվար է հերքել վերջինիս
էֆեկտիվությունը մեր աշխատանքում, հատկապես հավաքագրումների կազմակերպման, աշխատակիցների ներգրավվածության աստիճանի չափելիության
առումներով:
ՄՌԿ աշխարհում դժվար
է հետ մնալ ժամանակակից տենդենցներից:
Այո, Արհեստական բանականության շնորհիվ արագացել են մի շարք աշխատանքային պրոցեսներ.
1.
Համակարգը
ընտրում է թեկնածուներին, թույլ է տալիս վերլուծել, գնահատել գիտելիքներն ու հմտությունները, վերծանել
և ըստ գործառույթների, մասնագիտության տեսակավորել
թեկնածուներին:
2.
Բայց այստեղ
հետին պլան է մղվում ամենակարևորը` մարդկային գործոնը: Այս դեպքում գիտակցում ենք, որ AI գործիքները կարող
են կիրառվել ոչ բոլոր հաստիքների համալրման
դեպքում:
AI գործիքների ոչ գրագետ կիրառումը կարող է, դրական արդյունք արձանագրելու փոխարեն, արձանագրել բացասականը:
3 խոչընդոտ մարդուց
մինչև արհեստական բանականություն ճանապարհին.
1. Մարդկային շփման
կորուստ
Որքան համակարգը ավտոմատացվում
է, այնքան աշխատակից/դիմորդի էմոցիոնալ կապը նվազում է:
AI-ը հրաշալի լուծումներ
է առաջարկում ինֆորմացիոն մեծ հոսքերի դեպքում. բայց ինչպես է վերծանում այն նրբությունները, որոնք մենք կարդում ենք տողատակերում,
օրինակ՝ կարիերայի անցումները, փափուկ հմտությունները, մոտիվացիան: Հասկանում ենք,
որ այն երբևէ չի հասնի մասնագետի դիտողականությանը:
2. Թեկնածուների
սխալ դասակարգում
Այսօր հայաստանյան
աշխատաշուկայում ոչ բոլոր աշխատանքների և հաստիքների համար դիմող թեկնածուներն
են տիրապետում ինքնակենսագրական կազմելու ժամանակակից եղանակներին: Արհեստական բանականության կողմից արագ ընկալվող
բանալի-բառերի համընկնումների բացակայության պատճառով կարող են անտեսվել համապատասխան թեկնածուները:
3. Նոր ներդրումներ
Արհեստական բանականության
ծրագրային ներդրումը իր ամբողջ գործիքակազմով կարող է լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնել
ընկերության համար` թե' մարդկային, թե' ֆինանսական ռեսուրսների առումով:
Այն պահանջում է տվյալների հետևողական թարմացում, նոր առաջադրանքների
ստեղծում, աշխատակիցների շարունակական ուսուցում` դրա կիրառման հետ կապված:
Ներկան և ապագան առանց AI-ի անհնար է պատկերացնել թե' տաղանդների
կառավարման, թե' որևէ այլ ոլորտում: Բայց այն
պիտի կիրառվի բալանսավորված: Նոր տեխնոլոգիաների
մեծագույն ձեռքբերումը պետք է կիրառել որպես
լավ գործիք, ոչ թե կուրորեն առաջնորդվել դրանով:
Որոշումների վերջնական
կայացումը, մասնավորապես HR ոլորտում, պիտի
լինի մասնագետի` մարդու կողմից:
Հեղինակ՝ Նարինե Մանուկյան
25 տարվա փորձ ՄՌԿ/HR ոլորտում
LinkedIn պրոֆիլ
26.11.2025 34