Ինչպե՞ս գրել պրոֆեսիոնալ CV (ինքնակենսագրական) ՝ քայլ առ քայլ ուղեցույց
Քայլ առ քայլ ուղեցույց ինքնակենսագրական կազմելու համար, օրինակներով և կարևոր խորհուրդներով։
Ինքնակենսագրականը
(CV) աշխատանքի որոնման ամենակարևոր գործիքներից մեկն է։ Այն Ձեր մասնագիտական
դիմանկարն է, որը ներկայացնում է Ձեր փորձը, կրթությունը և հմտությունները
գործատուին։
Լավ կազմված ռեզյումեն մեծացնում է հարցազրույցի հրավեր ստանալու հավանականությունը։
Հաշվի առնելով, որ HR մասնագետները հաճախ ընդամենը 20-30 վայրկյանեն ծախսում CV դիտելու վրա,
կարևոր է այն դարձնել պարզ, կառուցվածքային և նպատակային։
Ինչպես գրել արդյունավետ CV
1. Պահպանեք ճիշտ ծավալը
Իդեալական ինքնակենսագրականը պետք է լինի 1-2 էջ։ Երկար և ծանրաբեռնված CV-ները սովորաբար չեն ընթերցվում
ամբողջությամբ։
2. Խուսափեք ավելորդ անձնական տվյալներից
- տարիքը
- սեռը
- ամուսնական կարգավիճակը
- հասցեն կամ անձնագրային տվյալները
- կրոնը կամ քաղաքական հայացքները
Գործատուին հետաքրքիր են Ձեր մասնագիտական տվյալները, ոչ անձնականը։
3.
Օգտագործեք պրոֆեսիոնալ կոնտակտային տվյալներ
- Նշեք հասանելի հեռախոսահամար
- Օգտագործեք ճիշտ ձևավորված էլ. հասցե (օր․՝ անուն, ազգանուն)
- Կարող եք ավելացնել նաև LinkedIn պրոֆիլի հղում
4. Ընտրեք ճիշտ ձևավորում
- Օգտագործեք պարզ տառատեսակներ՝ Times New Roman, Arial
- Տառաչափը պահեք մինչև 12
- Խուսափեք գունավոր կամ ծանր դիզայնից
CV-ի ճիշտ կառուցվածքը
🔹Անուն և ազգանուն
Պետք է լինի վերևում և հստակ տեսանելի
🔹Կոնտակտային տվյալներ
Հեռախոսահամար, էլ. հասցե, LinkedIn
🔹Նպատակ (ըստ ցանկության)
Կարճ նշեք՝ ինչ հաստիքի եք դիմում և ինչ եք փնտրում
🔹Աշխատանքային փորձ
- Սկսեք վերջին աշխատավայրից
- Նշեք ընկերության անունը, պաշտոնը, տարեթվերը
- Ներկայացրեք հիմնական պարտականությունները և ձեռքբերումները
🔹Կրթություն և որակավորում
- Ուսումնական հաստատություն
- Մասնագիտություն
- Ավարտելու տարեթիվ
🔹Լեզուների իմացություն
🔹Համակարգչային հմտություններ
🔹Հիմնական հմտություններ
օրինակ՝
- հաղորդակցման հմտություն
- ժամանակի կառավարում
- թիմային աշխատանք
- առաջնորդություն
Ինչ սխալներից խուսափել
CV-ում
- Չօգտագործել copy/paste առանց ադապտացնելու
- Չգրել երկար և անհասկանալի տեքստեր
- Չօգտագործել շատ հապավումներ
- Չթողնել ուղղագրական սխալներ
💡 Խորհուրդ․Կարդացեք Ձեր CV-ն «թարմ աչքով» կամ խնդրեք մեկ ուրիշին վերանայել։
Վերջնական քայլեր՝ մինչև ուղարկելը
- Ստուգեք ամբողջ տեքստը՝ սխալներից խուսափելու համար
- Հեռացրեք ավելորդ բացատները
- Պահպանեք ֆայլը PDF ձևաչափով
- Ֆայլի անունը գրեք Ձեր անուն-ազգանունով
Եզրակացություն
Ինքնակենսագրականը
պարզապես փաստաթուղթ չէ․այն Ձեր առաջին տպավորությունն է գործատուի համար։
Ճիշտ
կազմված CV-ն կարող է դառնալ Ձեր կարիերայի հաջորդ քայլի սկիզբը։
Հիշեք՝ յուրաքանչյուր աշխատանքի դիմելիս ցանկալի է փոքր փոփոխություններ անել CV-ում՝ այն համապատասխանեցնելով տվյալ հաստիքին։
💡 Խորհուրդ
JobOffer.am-ից
Ձեր ինքնակենսագրականը կարող եք հեշտությամբ ստեղծել և օգտագործել՝ գրանցվելով JobOffer.am-ում, որտեղ կարող եք նաև մեկ քլիքով դիմել տարբեր թափուր հաստիքների։
01.10.2024 388