Ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցին


🗓️2025 թ. մայիսի 5

Ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցին

Ձեր առաջին տպավորությունը կարող է որոշել ամբողջ հարցազրույցի ելքը: Պատշաճ նախապատրաստումը կօգնի Ձեզ առավել վստահ և պրոֆեսիոնալ ներկայանալ և աչքի ընկնել այլ թեկնածուներից: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցին պատրաստվելու լավագույն խորհուրդները՝ հարմարեցված հայաստանյան իրականությանը:

1. Ուսումնասիրեք ընկերությունը

Գործատուները կարևորում են թեկնածուների տեղեկացված լինելը:

  • Ուսումնասիրեք ընկերության պաշտոնական կայքը և սոցիալական ցանցերը
  • Տեղեկացեք ընկերության արժեքների, մշակույթի և վերջին նախաձեռնությունների մասին
  • Համեմատեք ընկերությունը մրցակից կազմակերպությունների հետ:

2. Ուսումնասիրեք հաստիքը

  • Մանրամասն կարդացեք աշխատանքի հայտարարությունը՝ հասկանալու համար պահանջվող հմտությունները
  • Պատրաստեք հստակ օրինակներ ձեր աշխատանքային փորձից՝ իրավիճակ, խնդիր, ձեր գործողությունը և արդյունքը, որին հասել եք:

3. ԸՆտրեք համապատասխան հագուստ

Խուսափեք չափազանց վառ աքսեսուարներից, վառ արտահայտված դիմահարդարումից և սուր հոտով օծանելիքից: Առաջին տպավորությունը հիմնված է ձեր արտաքին տեսքի վրա: Կրեք հարմարավետ հագուստ, որի մեջ ձեզ կզգաք ինքնավստահ:

  • Պաշտոնական ոլորտի աշխատանքների համար ընտրեք գործնական կոստյումներ /business casual/
  • Առցանց հարցազրույցի ժամանակ հագնվեք այնպես, ինչպես իրական հարցազրույցի ժամանակ:

4. Պատրաստեք պատասխաններ տարածված հարցերի համար

Պատասխանները նախապես մտածեք ու բարձրաձայն փորձեք: Հարցազրույցի ժամանակ ձեզ կարող են տալ հետևյալ հարցերը՝

  • Պատմեք ձեր մասին
  • Ինչո՞ւ որոշեցիք մեզ դիմել
  • Որոնք են ձեր ուժեղ ու թույլ կողմերը
  • Ինչո՞ւ թողեցիք նախորդ աշխատանքը:

5. Պատրաստեք ձեր հարցերը

Հարցեր տալը ցույց է տալիս ձեր հետաքրքրությունը տվյալ ընկերության և աշխատանքի վերաբերյալ.

  • Ի՞նչ ակնկալիքներ ունեն տվյալ հաստիքին դիմած մասնագետից
  • Ինչպե՞ս են գնահատում աշխատակցի արդյունավետությունը
  • Ինչպե՞ս է կատարվում ընտրության գործընթացը:

 6. Հարցազրույցին ներկայացեք ժամանակին

Ճշտապահությունը Հայաստանում դիտվում է որպես հարգանք և կարգապահություն: Հարցազրույցին պետք չէ մոտենալ ոչ շատ ուշ, ոչ շատ շուտ:

  • Հարցազրույցի վայր ներկայացեք 5 րոպե շուտ
  • Առցանց հարցազրույցի դեպքում՝ նախապես ստուգեք ինտերնետը, տեսախցիկը և ձայնը:

7. Շնորհակալություն հայտնեք հարցազրույցի համար և հստակեցրեք հետադարձ կապի մասին

Հարցազրույցի ավարտին գործատուները սովորաբար ներկայացնում են, թե որքան ժամանակ հետո են պատրաստվում տեղյակ պահել հարցազրույցի արդյունքի մասին:

  • Հակիրճ հայտնեք ձեր հետաքրքրությունը և շնորհակալությունը
  • Հարցազրույցից հետո՝ եթե ձեզ խոստանում են տեղյակ պահել հստակ ժամկետից հետո, ապա պետք է սպասեք և այն լրանալուց հետո միայն կարող եք գրել նամակ /follow up/
  • Հարցազրույցից հետո գործատուն կարող է նշել, որ եթե նշված ժամկետում իրենց կողմից պատասխան չստանաք, ապա դա կնշանակի, որ տվյալ փուլը չեք անցել։

Խորհուրդ՝ եղեք վստահ առանց մեծամտության: 
Անկեղծ եղեք, լսեք ուշադրությամբ և աշխատեք ստեղծել երկկողմանի շփում:

Կարևոր է հիշել.

Գործատուի կողմից տրվող ցանկացած հարցի պետք է պատասխանել հանգիստ ու հավասարակշռված՝ առանց նյարդայնանալու։ Պետք է պատրաստ լինեք տարբեր տեսակի հարցերի՝ իրավիճակային, սթրեսային, երբեմն նույնիսկ առաջին հայացքից անիմաստ թվացող։ Այս հարցերը հաճախ ուղղվում են ձեր սթրեսադիմացկունությունը, լարված իրավիճակներում աշխատելու և անսպասելի իրավիճակներում լուծումներ գտնելու կարողությունը գնահատելու նպատակով։


Դիտել բոլոր աշխատատեղերը