Ե՞րբ է ճիշտ ժամանակը փոխել աշխատանքը․ 9 հիմնական նախանշան
🗓️2025 թ. սեպտեմբերի 8
Եթե հաճախ մտածում ես՝ արդյոք ճիշտ ժամանակն է աշխատանք փոխելու, ապա այս հոդվածը քեզ համար է։
Այսօր Հայաստանում արդեն սովորական է, երբ մարդիկ 2-3 տարին մեկ փոխում են աշխատանքը․ դա հնարավորություն է տալիս զարգանալ, նոր փորձառություն ձեռք բերել և բարձրացնել իրենց մրցակցային դիրքը։ Սակայն որոշումը հաճախ հեշտ չի տրվում․ վախը փոփոխություններից, ֆինանսական անորոշությունը և աշխատանքային միջավայրից հեռանալու դժվարությունը մեծ դեր են խաղում։
Ահա 9 հիմնական նշան, որոնք հուշում են, որ ժամանակն է մտածել նոր աշխատանքի մասին․
1. Խախտված է աշխատանք-անձնական
կյանք հավասարակշությունը
Եթե գրեթե ամբողջ
ժամանակդ անցնում է աշխատավայրում կամ աշխատանքային խնդիրներով զբաղվելիս, և այլևս
ժամանակ չի մնում ընտանիքի, ընկերների կամ հոբբիների համար, ապա սա լուրջ ազդանշան
է։ Ժամանակավոր ծանրաբեռնվածությունը նորմալ է, բայց եթե դա դարձել է մշտական, ապա
դա արդեն վտանգավոր է առողջության և կյանքի որակի համար։
2. Անարդար վարձատրության
զգացում
Եթե երկար ժամանակ
սպասում ես աշխատավարձի բարձրացման, բայց ստանում ես միայն խոստումներ ու անորոշ պատասխաններ,
իսկ քո ներդրումն ու արդյունքները չեն գնահատվում ըստ արժանվույն, ապա ամենահավանական
լուծումը նոր աշխատանքի փնտրտուքն է։ Հայաստանում աշխատավարձի իրական աճը հիմնականում
լինում է աշխատանք փոխելու ժամանակ։
Հուշում․ նախքան աշխատանքի հարցազրույցին
գնալը փորձիր հասկանալ քո շուկայական արժեքը՝ համեմատելով աշխատավարձերը ոլորտում և
գնահատելով փորձդ ու գիտելիքներդ։
3. Զարգացման
բացակայություն
Եթե աշխատավայրում
տարիներ շարունակ անում ես նույն գործը՝ առանց նոր նախագծերի, պատասխանատվության աճի
կամ մասնագիտական վերապատրաստման, ապա դա խոչընդոտում է քո կարիերային։ Զարգացման բացակայությունը Հայաստանում
շատ տարածված խնդիր է․ այդ դեպքում նոր աշխատանքը կարող է ստեղծել առաջընթացի նոր հնարավորություններ:
4. Աշխատավայր
հասնելու բարդությունը
Երևանում և հատկապես
մարզերից մայրաքաղաք եկողների համար երկարատև ճանապարհը հաճախ հանգեցնում է գերհոգնածության։
Եթե ամեն օր ժամերով խցանումների մեջ ես կամ տուն հասնելուն պես այլևս ոչ մի ուժ չի
մնում, գուցե արժե փնտրել աշխատանք քո բնակավայրին ավելի մոտ։
5. Աշխատավայրի
արժեքներն ու քոնը չեն համընկնում
Աշխատավայրում
միջավայրն այնքան կարևոր է, որքան աշխատավարձը։ Եթե ընկերության արժեքները, մոտեցումները
կամ նույնիսկ թիմի մթնոլորտը քեզ համար անընդունելի են, երկարաժամկետ հեռանկարում դա
կբերի դժգոհության։
6. Չես կարողանում կտրվել աշխատանքից
Եթե նույնիսկ
տանը կամ հանգստյան օրերին մտածում ես անընդհատ աշխատանքային խնդիրների մասին և չես
կարողանում լիարժեք հանգստանալ, դա վառ նշան է, որ աշխատանքդ դարձել է ծանրաբեռնող։
7. Ձեր ներքին
զգացողությունը հուշում է․ «Ժամանակն է»
Եթե կիրակի երեկոյան արդեն մտահոգվում ես, որ վաղը աշխատանքային օր է, և դա քեզ անհանգստացնում
է, արժե վստահել ներքին ձայնիդ․ այն սովորաբար ճիշտ է հուշում։
8. Մոտիվացիայի
բացակայություն
Բոլորիս մոտ լինում
են անկման պահեր, բայց եթե երկար ժամանակ շարունակ չկա ոգևորություն, և յուրաքանչյուր
օր թվում է որպես ծանր պարտավորություն, ապա գուցե ժամանակն է փոխել միջավայրը։
9. Խնդիրներ թիմի
հետ
Մենք աշխատանքի
վայրում օրական միջինը 8 ժամ անցկացնում ենք։ Եթե թիմում մթնոլորտը թշնամական է, քո
կարծիքը անտեսվում է կամ առկա է մշտական լարվածություն, դա երկար չի կարող շարունակվել
առանց հետևանքների։
Ինչո՞ւ է դժվար
որոշել աշխատանքի փոփոխությունը
Ֆինանսական ռիսկ․
նոր աշխատանքում կա փորձաշրջան, և մարդիկ վախենում են անորոշությունից։
Հոգեբանական կապ․
սովորում ես թիմին, միջավայրին:
Անձնական ինքնություն․
շատերը իրենց նույնացնում են աշխատանքի հետ, ուստի փոփոխությունը ընկալվում է որպես
սեփական եսի փոփոխություն։
Այնուամենայնիվ, եթե ներկայիս աշխատանքում չես զարգանում և քեզ գնահատված չես զգում, փոփոխությունը կարող է լինել ճիշտ քայլը: Աշխատանքային միջավայրը մեծ ազդեցություն ունի մեր բարեկեցության և աշխատանքի արդյունավետության վրա։ Փնտրեք այնպիսի կազմակերպություններ, որոնք համընկնում են ձեր արժեքներին և որտեղ կկարողանաք զարգանալ։
Մի շտապիր․ մտածիր
երկու անգամ, նախքան աշխատանք փոխելը
Միշտ չէ, որ աշխատանքը փոխելը ճիշտ է։ Եթե պարզապես զգում ես ժամանակավոր դժգոհություն
կամ ձանձրույթ, կամ եթե ընկերներն ու ընտանիքն են քեզ դրա համար սատարում, դա դեռ բավարար
պատճառ չէ։ Եթե փոփոխությունը արվում է միայն այն պատճառով, որ «ուզում ես
ինչ-որ այլ բան անել», բայց նոր աշխատանքը իրականում ավելի լավ հեռանկարներ չի առաջարկում,
այդ քայլը կարող է քեզ ոչ միայն օգուտ չտալ, այլև ավելացնի անհանգստությունն ու անորոշությունը։
Եզրակացություն. Աշխատանք փոխելը բնական պրոցես․ այն ոչ թե թուլության նշան է, այլ համարձակ
քայլ դեպի առաջընթաց։ Կարևորն այն է, որ որոշումը լինի լավ մտածված․ վերլուծիր իրավիճակդ,
գնահատիր շուկայական արժեքդ և փնտրիր այնպիսի միջավայր, որտեղ կզգաս քեզ գնահատված
ու մոտիվացված։