Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց

Բժշկություն   501-1000 Աշխատող   0 Ակտիվ աշխատատեղ    1 Ավարտված աշխատատեղ    09-10-2026
Հրաչյա Ներսիսյան 10/7, Զեյթուն 012345678 https://wigmore.am/
Ընկերության մասին

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» մատուցում է ընդհանուր մանկաբուժական և նեղ մասնագիտական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջության և ծննդօգնության ծառայություններ: Հիվանդանոցն ունի 200 մահճակալ կարողություն, հագեցած է 11 վիրասրահով, մանկական և նորածնային վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներով։ Մեր առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային զարգացմանը՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ: ՀՀ առողջապահության նախարարի 2023թ․ հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցն արժանացել է մանկական խնամքի երրորդ, բարձրագույն աստիճանի։