PROFAL LLC

Արտադրություն   500 Աշխատող   0 Ակտիվ աշխատատեղ    5 Ավարտված աշխատատեղ    06-02-2026
Հայաստան, 0088, Երևան Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, 1 շինություն +37496999183 https://profalgroup.com/
Ընկերության մասին

PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։ 

Մեր արժեքներըՄեր հաջողության բանալիներն են՝

Որակ – անթերի արդյունքի ապահովում

Վստահելիություն – երկարաժամկետ ու կայուն համագործակցություն

Ստեղծարարություն – նորարարական և յուրահատուկ լուծումներ

Հաճախորդի կարիքներին ուղղված մոտեցում – Ձեր կարիքներն առաջնային են մեզ համար

Պատասխանատվություն – խոսքի և գործի համընկնում, պարտաճանաչություն