«Նատալի Ֆարմ Դեղատուն» ՍՊԸ
« Նատալի Ֆարմ Դեղատուն » ՍՊԸ - ն հանդիսանում է Հայաստանի առաջատար դեղատնային ցանցերից մեկը՝ ունենալով 120-ից ավելի գործող դեղատուն ամբողջ հանրապետության տարածքում։
Դեղատնային ցանցը լայն աշխարհագրական ներկայություն ունի ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի մարզերում՝ ապահովելով որակյալ, հասանելի և պատասխանատու դեղագործական սպասարկում հազարավոր քաղաքացիների համար։ « Նատալի Ֆարմ » - ը հանդիսանում է նաև Հայաստանի խոշոր հարյուր հարկատուներից մեկը, ինչը վկայում է ընկերության ֆինանսական կայունության, թափանցիկ գործունեության և պետության առջև բարձր պատասխանատվության մասին։
Ինչու ընտրել « Նատալի Ֆարմ Դեղատուն» - ը
Ընտրելով « Նատալի Ֆարմ Դեղատուն » - ը՝ դուք ընտրում եք
- կայունություն, արժեքներ և մասնագիտական զարգացում,
- աշխատանք 120+ դեղատներից բաղկացած ազգային ցանցում, որը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարյուր հարկատուներից մեկը,
- կորպորատիվ մշակույթ, որտեղ թիմային աշխատանքը և փոխհարգանքը իրական արժեքներ են, իսկ հզոր առաջնորդումը հիմնասյուն՝ «ՃԻՇՏ ՄԱՐԴԸ ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ» և «ՄԵՆՔԸ ՈՒԺԵՂ Է ԵՍԻՑ»,
- մասնագիտական զարգացում և շարունակական ուսուցում՝ ներքին և արտաքին ռեսուրսներով աշխատանք փորձառու մասնագետների կողքին՝ մենթորության և գիտելիքի փոխանցման մշակույթով գործունեություն առողջապահության ոլորտում՝ որպես համընդհանուր մարդկային բարիք, որտեղ քո աշխատանքը ունի իրական սոցիալական արժեք
Եթե ուզում եք Ձեր աշխատանքով իրական արժեք ստեղծել, զարգանալ ուժեղ թիմում և ծառայել առողջապահությանը՝ որպես համընդհանուր մարդկային բարիք, ապա « Նատալի Ֆարմ Դեղատուն » - ը Ձեր տեղն է։ Միացի՛ր մեզ։