Ստեկո ՍՊԸ
«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակի ներմուծող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է, սակայն այդքանով չի սահմանափակվում վերջինիս գործունեությունը...Այսօր ժամանակակից «ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք:«ՍՏԵԿՈ» ընկերությունում աշխատող փորձառու ինժեներների և դիզայներների խումբը պատվիրատուներին տրամադրում է պրոֆեսիոնալ խորհրդատվություն և ճշգրիտ նախահաշվարկ, ինչի շնորհիվ էլ պատվերներն իրականացվում են հաճախորդի պահանջներին և "գրպանին" համապատասխան: