Աշխատանքի նկարագրություն
Փնտրում ենք հաշվետար, ով կաշխատի «ՀԾ-Առևտուր» ծրագրով և կմասնակցի ֆինանսական փաստաթղթերի ձևակերպման և մուտքագրման գործընթացներին։
Ձեր պարտականությունները
- «ՀԾ-Առևտուր» ծրագրում կոմպլեկտավորումների և կոմպլեկտների բաղադրամասերի մուտքագրում,
- «ՀԾ-Առևտուր» ծրագրում մուտքագրված տվյալների ամբողջականության և ճշգրտության ստուգում,
- Ստացված և դուրս գրված հաշիվ-ապրանքագրերի մուտքագրում համակարգ,
- Հարկային հաշիվների և հաշիվ-վավերագրերի դուրս գրում TaxService համակարգով,
- Բանկային քաղվածքների ձևակերպում և բանկային վճարումների նախապատրաստում «ՀԾ-Առևտուր» ծրագրում։
Ձեր որակավորումները
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաշվետարի կամ նմանատիպ պաշտոնում,
- «ՀԾ-Առևտուր» ծրագրի լավ իմացություն,
- TaxService համակարգի օգտագործման հմտություն,
- Կարգապահություն, մանրուքների ուշադրություն և պատասխանատվության բարձր զգացում։
Լրացուցիչ տեղեկություններ ձեզ իմանալու համար
Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-18։00
Վայրը՝ ք․ Երևան, Հալաբյան
Ինչպես Դիմել
Համապատասխան թեկնածուները կարող են սեղմել ստորև գտնվող «Արագ դիմում» կոճակը՝ իրենց ինքնակենսագրականը (CV) կցելու և հայտ ներկայացնելու համար։