Աշխատանքի նկարագրություն
Բերգ ընկերությունը փնտրում է պատրաստակամ մատակարար/գնումների մասնագետի կազմակերպությանն անհրաժեշտ նյութերի և ապրանքների ձեռքբերումը անխափան կազմակերպելու համար։
Ձեր պարտականությունները
- Նյութերի և ապրանքների գնման գործընթացի կազմակերպում
- Տեղական շուկայի մատակարարների ուսումնասիրություն, լավագույն մատակարարների բացահայտում` ելնելով լավագույն գին, որակ, վճարման և մատակարարման պայմաններից
- Մատակարարման ամբողջ գործընթացի և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության ստուգում
- Ապրանքների գների և մատակարարման պայմանների պարբերական վերլուծում` ավելի մրցունակ գներով ու շահավետ պայմաններով գործարքներ կնքելու նպատակով
- Մատակարարների հետ վստահելի հարաբերությունների ստեղծում, պայմանավորվածությունների ձեռքբերում, մատակարարների հետ վճարումների համապատասխանության ստուգում
Ձեր որակավորումները
- Շինարարության ոլորտում համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր, մեքենայի առկայությունը կիտվի որպես առավելություն
- MS Office փաթեթի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Լրացուցիչ տեղեկություններ
Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա 09։00-19։00։
Դիմելու եղանակներ՝
- Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։