Աշխատանքի նկարագրություն
«ՄՏԿ» ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու ինժեների, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի շոգեկաթսաների և կաթսաների պատվերի ձևակերպման աշխատանքներով։
Ընտրված թեկնածուն կանցնի վերապատրաստման փուլ:
Ձեր պարտականությունները
- Այցելել հաճախորդների մոտ և ուսումնասիրել օբյեկտի տեխնիկական պայմանները
- Վերլուծել հաճախորդի պահանջները և առաջարկել համապատասխան լուծումներ
- Կատարել անհրաժեշտ չափումներ և տեխնիկական հաշվարկներ
- Կազմել տեխնիկական առաջադրանքներ և պայմաններ (ՏԱ/ՏՊ)
- Պատրաստել տեխնիկական փաստաթղթեր
- Համակարգել պատվերների փոխանցումը արտադրող գործարան
- Հետևել նախագծի իրականացման փուլերին և ապահովել տեխնիկական համապատասխանություն
- Պահպանել կապը հաճախորդների և արտադրության միջև:
Ձեր որակավորումները
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (ջերմաէներգետիկա, մեխանիկա կամ հարակից ոլորտ)
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն (անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, AutoCAD կամ այլ ինժեներական ծրագրեր)։
Լրացուցիչ տեղեկություններ
Դիմելու եղանակներ՝
Հարցազրույցի
կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։