Աշխատանքի նկարագրություն
Քամանչա ռեստորանը ընդլայնում է իր թիմը և հրավիրում է միանալու հյուրընկալ, աշխատասեր և բարեհամբյուր մատուցողի օգնականների ՝ դառնալու մեր դինամիկ և զարգացող թիմի մասը։
Ձեր պարտականությունները
- Աջակցել մատուցողներին՝ ապահովելով սահուն սպասարկման ընթացքը,
- Պատրաստել և դասավորել սեղանները (սպասք, անձեռոցիկներ, անհրաժեշտ պարագաներ, համեմունքներ և այլն)։
- Մաքրել և վերադասավորել սեղանները հյուրերի հեռանալուց հետո։
- Օգնել սննդի և խմիչքների տեղափոխմանը խոհանոցից դեպի սրահ։
- Հետևել սրահի մաքրությանը և կարգուկանոնին։
- Պահպանել հիգիենայի և անվտանգության կանոնները։
Ձեր որակավորումները
- Աշխատանքային փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։
- Պատասխանատու և աշխատասեր մոտեցում աշխատանքի նկատմամբ։
- Թիմում աշխատելու կարողություն և պատրաստակամություն աջակցելու գործընկերներին։
- Կարգապահություն և մաքրասիրություն։
- Արագ կողմնորոշվելու ունակություն։
- Քաղաքավարի վարքագիծ և հարգալից վերաբերմունք թիմի անդամների նկատմամբ։
- Ճկուն գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն։
Լրացուցիչ տեղեկություններ
- Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա(ճկուն ժամային գրաֆիկ)
- Առաջարկում ենք կայուն աշխատավարձ և բոնուսային համակարգ։
- Աշխատավայրի հասցե՝ Թումանյան 23։
Դիմելու եղանակներ՝
- Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։