Աշխատանքի նկարագրություն
Հրավիրում ենք մեր թիմին միանալու բարեհամբյուր, պատասխանատու և պրոֆեսիոնալ հյուրընկալի, ով պատասխանատու կլինի հյուրերի ջերմ դիմավորման, նստեցման կազմակերպման և հաճելի առաջին տպավորության ապահովման համար։
Ձեր պարտականությունները
- Դիմավորել հյուրերին ջերմ և քաղաքավարի՝ ապահովելով բարձրակարգ առաջին տպավորություն,
- Կազմակերպել հյուրերի նստեցումը՝ հաշվի առնելով սրահի ծանրաբեռնվածությունը և ամրագրումները,
- Վերահսկել ամրագրումների գործընթացը և ապահովել դրանց ճիշտ իրականացումը,
- Տրամադրել հյուրերին անհրաժեշտ տեղեկատվություն (սպասման ժամանակ, սրահի պայմաններ և այլն),
- Հետևել մուտքի հատվածի կարգուկանոնին և ներկայացուցչական տեսքին,
- Համագործակցել թիմակիցների հետ՝ ապահովելով սահուն սպասարկման ընթացք,
- Օպերատիվ արձագանքել հյուրերի հարցումներին և անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան աշխատակցի,
- Պահպանել ընկերության սպասարկման ստանդարտները և էթիկան։
Ձեր որակավորումները
- Աշխատանքային փորձը պարտադիր է,
- Լավ հաղորդակցման հմտություններ,
- Բարեհամբյուր, կոկիկ արտաքին տեսք,
- Պատասխանատու և կազմակերպված մոտեցում աշխատանքի նկատմամբ,
- Սթրեսակայունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Հայերեն, ռուսերեն լեզվի գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ճկուն գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն։
Լրացուցիչ տեղեկություններ
- Աշխատանքային օրերը՝ վեցօրյա,
- Աշխատավայրի հասցեն՝ Թումանյան 23։
Դիմելու եղանակներ՝
- Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։