Մետաղական արտադրամասի պետ


  Երևան   Լրիվ դրույք   10-05-2026   Ամսավճար   https://ceramica.am/

Աշխատանքի նկարագրություն

Կերամիկա գրուպը աշխատանքի է հրավիրում Մետաղական արտադրամասի պետի։ 

Արտադրական բոլոր գործընթացների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, հաշվարկների, հաշվետվությունների և ծրագրային ձևակերպումների ապահովում ինչպես նաև արտադրական պրոցեսների կազմակերպում։

Արտադրական ոլորտ՝ Մետաղական կոնստրուկցիաների արտադրություն (սերիական արտադրություն և անհատական պատվերների իրականացում)։

Ձեր պարտականությունները

  • Արտադրական բոլոր գործընթացների վերահսկողություն,
  • Արտադրական հումք- նյութերի ճիշտ օգտագործման գործընթացի վերահսկողություն և ապահովում,
  • Արտադրական գործընթացների կատարելագործում և արտադրողականության բարձր ցուցանիշի ապահովում,
  • Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն,
  • Կազմակերպչական աշխատանքներ կապված տեղադրումների հետ:



Ձեր որակավորումները

  • Կդիտարկվեն այն թեկնածուները ովքեր կարողանում են կատարել արտադրական պրոցեսին վերաբերող հաշվարկներ, հմտորեն տիրապետում են MS Office-ին,
  • Բարձրագույն տեխնիկական/ ինժեներական կրթություն,
  • Նվազագույնը 1 տարվա ղեկավարման փորձ արտադրությունում, (կոնստրուկցիաների, կահույքի և շինարարական իրերի արտադրությունում աշխատանքային փորձը կդիտվի որպես մեծ առավելություն),
  • Գծագրեր կարդալու ունակություն, (AutoCAD-ի իմացությունը՝ առավելություն)։

Լրացուցիչ տեղեկություններ

ԱՐԷՔՍ ԿՈ» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։

«ԱՐԷՔՍ ԿՈ»-ի արտադրական հնարավորությունները թույլ են տալիս ստանձնել պատասխանատվություն տարբեր կորպորատիվ մեծ ու փոքր նախագծերի մասով: Ունենք փորձառություն աշխատելու տարբեր աշխարհահռչակ խանութ-սրահների կահավորման (ոչ միայն ՀՀ-ում), մեծ ու փոքր Հայաստանյան կոմերցիոն տարածքների կահավորման մասով:

Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։


Դիմելու եղանակներ՝

  • Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
  • Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Պահեստի աշխատակից

Ստեկո ՍՊԸ
Երևան

Տեղադրման մասնագետ

Ստեկո ՍՊԸ
Երևան

Կահույքագործ

Ceramica group
Երևան

Հոսքագծի օպերատոր

Ceramica group
Երևան