Աշխատանքի նկարագրություն
Հրավիրում ենք մեր թիմին միանալու մենեջերի, ով պատասխանատու կլինի թիմի կառավարման, աշխատանքային գործընթացների կազմակերպման և արդյունավետ գործունեության ապահովման համար։
Ձեր պարտականությունները
- Ռեստորանի առօրյա աշխատանքների կազմակերպում և վերահսկում,
- Անձնակազմի աշխատանքի կազմակերպում, վերահսկում և գրաֆիկների կազմում,
- Սպասարկման բարձր որակի ապահովում և հյուրերի հետ աշխատանքի վերահսկում,
- Վաճառքների խթանում և ֆինանսական ցուցանիշների վերահսկում,
- Սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ապահովում,
- Աշխատանքային խնդիրների արագ և արդյունավետ լուծում։
Ձեր որակավորումները
- Պարտադիր պահանջ՝ ռեստորանի կառավարման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- Թիմի արդյունավետ կառավարման և առաջնորդման զարգացած հմտություններ,
- Բարձր մակարդակի կազմակերպչական և ժամանակի կառավարման ունակություններ,
- Գերազանց հաղորդակցման հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու կարողություն,
- Ֆինանսական հոսքերի վերահսկման և վաճառքների վերլուծության հիմունքների իմացություն,
- Բարձր պատասխանատվության զգացում և սթրեսակայունություն,
- Համակարգչային բազային գիտելիքներ։
Լրացուցիչ տեղեկություններ
Աշխատավայր՝ Թումանյան 23
Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 6 օր, ճկուն հերթափոխային ռեժիմով։
Դիմելու եղանակներ՝
• վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
• կամ ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։