Վաճառքի մենեջեր-գանձապահ


  Երևան   Լրիվ դրույք   19-06-2026   240000 դրամ   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

Շինանյութի մասնագիտացված խանութ-սրահը փնտրում է փորձառու, պատասխանատու և թիմային աշխատանք սիրող Գանձապահ-վաճառողի՝ մեր թիմին միանալու համար։

Ձեր պարտականությունները

  • Կանխիկ և անկանխիկ դրամական միջոցների ընդունում, հաշվարկում և ձևակերպում,
  • Հաճախորդների արագ և բարեկիրթ սպասարկում դրամարկղի մոտ,
  • Ապրանքների վաճառքի մուտքագրում և հաշիվ-ապրանքագրերի դուրսգրում 1C ծրագրով,
  • Օրվա վերջում դրամարկղային հաշվետվությունների պատրաստում և հանձնում։

Ձեր որակավորումները

  • 1C ծրագրի պարտադիր իմացություն,
  • Աշխատանքային փորձ շինանյութի ոլորտում (կդիտվի որպես մեծ առավելություն),
  • Մաթեմատիկական արագ հաշվարկի հմտություններ և ուշադրություն,
  • Սիրալիր և հարգալից վերաբերմունք հաճախորդների հետ շփման մեջ,
  • Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում։

Լրացուցիչ տեղեկություններ

Հասցե՝ ք. Երևան, Մելքումովի 88  

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, 10:00 - 19:00

Աշխատավարձ՝ ֆիքսված 240 000դր + 1% վաճառքից

Դիմելու եղանակներ՝

• այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 055 05 70 79 համարին 

• վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
• կամ ներքևում սեղմեք
«Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Մանիպուլյատորի վարորդ

ՄՄՎ ՇԻՆԳՐՈՒՊ
Երևան

Հաշվետար

Art-Group LLC
Երևան

Չափագրման մասնագետ

Berg Construction
Երևան