Աշխատանքի նկարագրություն
Մեր թիմը փնտրում է ակտիվ, վաճառքների աշխարհը սիրող, հետազոտական հմտություններ ունեցող թիմակցի առաքման բաժնում աշխատելու համար։
Ձեր պարտականությունները
- Համաձայն ներկայացված պատվերների` իրականացնում է պատրաստի արտադրանքի ընդունում պահեստից, բարձում մեքենան, ստանում է բեռնագրերը հաշվապահությունից և կատարում վաճառքի տարածքների այցելություն ըստ գրաֆիկի,
- Իրականացնում է պատրաստի արտադրանքի տեղափոխումը համապատասխան ուղղություններով, հանձնումը վաճառակետերին, հաշիվ-ապրանքագրերի փոխանցումը վաճառակետերին, ճշտումներ է կատարում հաշիվ-ապրանքագրերի պատրաստման համար անհրաժեշտ տվյալների մասով, ստանում է առաքված ապրանքի գումարը վաճառակետերից,
- Ապահովում է մեքենայում ապրանքի նորմալ դասավորվածությունը և մաքուր վիճակում գտնվելը,
- Իրականացնում է մնացորդի վերադարձ պահեստ, հաջորդ օրվա պատվերների փոխանցում վաճառքի օպերատորին:
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտական,
- Մեկ և ավել տարիների համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ (Word, Еxel),
- Հաղորդակցման հմտություններ,
- Ձեզանից ակնկալվում է լինել ուշադիր մանրուքների նկատմամբ,
- Պատրաստ լինել թիմային աշխատանքի:
Լրացուցիչ տեղեկություններ
Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ
Դիմելու եղանակներ՝
- Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
- Զանգահարել +374 33073170 հեռախոսահամարով
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։