Աշխատանքի նկարագրություն
Արտադրության ղեկավարը պատասխանատու է կահույքի արտադրության ամբողջական գործընթացի կազմակերպման, պլանավորման, համակարգման և վերահսկման համար՝ ապահովելով արտադրանքի բարձր որակը, պատվերների ժամանակին կատարումը և արտադրական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
Արտադրամաս
Անմիջական ղեկավար՝ Հիմնադիր / Գործադիր տնօրեն
Ձեր պարտականությունները
- Կազմակերպել և վերահսկել կահույքի արտադրության ամբողջական գործընթացը։
- Պլանավորել արտադրական աշխատանքները՝ ըստ պատվերների, ժամկետների և ռեսուրսների։
- Ղեկավարել արտադրական թիմի աշխատանքը, բաշխել առաջադրանքներն ու վերահսկել կատարումը։
- Համագործակցել նախագծման, դիզայնի, արտադրության և տեղադրման թիմերի հետ։
- Ապահովել արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական պահանջներին և որակի ստանդարտներին։
- Վերահսկել հումքի, նյութերի և սարքավորումների արդյունավետ օգտագործումը։
- Կանխել արտադրական կորուստները, խոտանը և ժամկետների խախտումները։
- Բացահայտել խնդիրները, առաջարկել լուծումներ և մասնակցել արտադրական գործընթացների շարունակական բարելավմանը։
- Ներկայացնել հաշվետվություններ արտադրության ընթացքի և արդյունքների վերաբերյալ։
- Աջակցել նոր աշխատակիցների ադապտացիային և կատարել ղեկավարի այլ հանձնարարություններ։
Ձեր որակավորումները
- Արտադրության կամ արտադրամասի ղեկավարման աշխատանքային փորձ։
- Կահույքի արտադրության ոլորտում փորձ (պարտադիր կամ խիստ ցանկալի)։
- Կահույքի արտադրական գործընթացների, նյութերի և տեխնոլոգիաների լավ իմացություն։
- Տեխնիկական գծագրեր կարդալու և արտադրական գործընթացներ պլանավորելու կարողություն։
- Թիմի կառավարման, կազմակերպչական և հաղորդակցման զարգացած հմտություններ։
- Որակի վերահսկման, խնդիրների լուծման և ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն։
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն, նախաձեռնողականություն և արդյունքի նկատմամբ բարձր պատասխանատվություն։
- Համակարգչային բազային գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն։
Լրացուցիչ տեղեկություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ
- Լրիվ դրույք
- Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–18:00
- Շաբաթ՝ 09:00–13:00
- Աշխատավայր՝ ք. Աբովյան
- Աշխատավարձ՝ 400,000–600,000 ՀՀ դրամ (կախված փորձից)
Դիմելու եղանակներ՝
- Մանրամասների համար զանգել WhatsApp / Telegram՝ +374 98 24 07 48
- Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։