Զանգերի կոնտրոնի ղեկավար
Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու և նախաձեռնող ղեկավարի, ով կկարողանա ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում, արդյունավետ կառավարել զանգերի կոնտրոնի թիմը և նպաստել բիզնեսի շարունակական զարգացմանը
Ձեր պարտականությունները
- Կազմակերպելու և վերահսկելու եք զանգերի կենտրոնի ամենօրյա աշխատանքը,
- Ղեկավարելու, մոտիվացնելու և զարգացնելու եք օպերատորների թիմը,
- Վերահսկելու եք զանգերի և հաճախորդների սպասարկման որակը,
- Կազմակերպելու եք աշխատակիցների գրաֆիկներն ու հերթափոխերը,
- Լուծելու եք հաճախորդների բողոքներն ու ոչ ստանդարտ իրավիճակները,
- Վերլուծելու եք զանգերի, պատվերների և վաճառքների ցուցանիշները,
- Առաջարկելու և իրականացնելու եք գործընթացների բարելավումներ,
- Կազմակերպելու եք ուսուցումներ և թիմային հանդիպումներ՝ ծառայությունների որակի շարունակական բարձրացման նպատակով։
- Համագործակցելու եք ընկերության բոլոր ստորաբաժանումների հետ
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում,
- Նախընտրելի է փորձ հաճախորդների սպասարկման, զանգերի կենտրոնի կամ HoReCa ոլորտում,
- CRM համակարգերի, Trio Soft ծրագրի լավ իմացություն և համակարգչային գրագիտություն,
- Առաջնորդության, հաղորդակցման և թիմի կառավարման զարգացած հմտություններ,
- Վերլուծական մտածողություն և խնդիրների արագ լուծման կարողություն
Լրացուցիչ տեղեկություններ
Աշխատավար ՝ Քըրք Քըրքորյան 1/1
Համեղ ընդմիջումը տրամադրում է ընկերությունը
Մենք գնահատում ենք․
- Պատասխանատվությունն ու կազմակերպվածությունը,
- Արդար և օբյեկտիվ առաջնորդությունը,
- Նախաձեռնողականությունն ու զարգացման ձգտումը,
- Համբերատարությունն ու սթրեսակայունությունը,
- Հաճախորդակենտրոն և թիմային մտածողությունը։
Դիմելու եղանակներ՝
- Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։