Վաճառքի մենեջեր /Ատամնաբուժական, բժշկական սարքեր


  Երևան   Լրիվ դրույք   14-08-2026   Գործավարձային

Աշխատանքի նկարագրություն

Եթե սիրում եք ակտիվ վաճառքները, հեշտությամբ եք կառուցում երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ և ցանկանում եք, որ Ձեր եկամուտը կախված լինի Ձեր արդյունքներից, ապա միացե՛ք մեր թիմին։

Ձեր պարտականությունները

  • Այցեր բուժհաստատություններ, կլինիկաներ և գործընկեր կազմակերպություններ,
  • Ատամնաբուժական, բժշկական սարքերի և սարքավորումների ներկայացում և վաճառք,
  • Վաճառքի գործընթացի ամբողջական վարում՝ առաջին շփումից մինչև գործարքի ավարտը,
  • Հաճախորդների և վաճառքների տվյալների վարում CRM համակարգում,
  • Նոր հաճախորդների ներգրավում, երկարաժամկետ համագործակցության ձևավորում և գործող հաճախորդների զարգացում,
  • Շուկայի և մրցակցային միջավայրի մշտադիտարկում,
  • Վաճառքի պլանների իրականացում։

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն (բժշկության, ստոմատոլոգիայի, մարքեթինգի կամ հարակից ոլորտում),
  • Բժշկական ոլորտի կամ սարքավորումների վերաբերյալ գիտելիքները ցանկալի են,
  • Հայերենի և ռուսերենի ազատ հաղորդակցման հմտություններ, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Գերազանց հաղորդակցման, ներկայացման և բանակցելու հմտություններ,
  • Պատասխանատվություն և կազմակերպվածություն,
  • Հաճախորդակենտրոն մտածողություն և նախաձեռնողականություն,
  • B2B վաճառքների փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Ատամնաբուժական կամ բժշկական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Լրացուցիչ տեղեկություններ

✅ Ինչու՞ միանալ մեզ

  • Աշխատանք կայացած և զարգացող ընկերությունում,
  • Վաճառքի համար անհրաժեշտ ուսուցում և շարունակական աջակցություն,
  • ֆիքսված աշխատավարձ + վաճառքից բոնուսային համակարգ,
  • Եկամտի վերին սահման չկա․ որքան բարձր են Ձեր վաճառքի արդյունքները, այնքան բարձր է Ձեր վարձատրությունը,
  • Բարեկամական և համագործակցային թիմ,
  • Լրացուցիչ վճարովի հանգստյան օրեր,
  • Աշխատանքային այցերի համար տրանսպորտն ապահովվում է ընկերության կողմից,
  • Դուք կներկայացնեք համաշխարհային առաջատար արտադրողների ատամնաբուժական և բժշկական սարքավորումներ ու նյութեր՝ աշխատելով ոլորտի լավագույն մասնագետների հետ։

Եթե ցանկանում եք զարգանալ վաճառքի ոլորտում և ունենալ եկամուտ, որը կախված է Ձեր արդյունքներից, ապա սպասում ենք Ձեր դիմումին։


Դիմելու եղանակներ՝

  • Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
  • Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ