Երևան   Լրիվ դրույք   19-08-2026   Ամսավճար   https://termoros.am

Աշխատանքի նկարագրություն

Թերմոռոս Արմենիա ընկերությունը փնտրում է փորձառու նախահաշիվ կազմող մասնագետի։ Մասնագետը պատասխանատու կլինի HVAC նախագծերի ամբողջական նախահաշիվների կազմման, գնագոյացման հաշվարկների և տենդերային գործընթացների արդյունավետ իրականացման համար՝ ապահովելով հաշվարկների ճշգրտությունն ու մրցունակությունը։


Ձեր պարտականությունները

  • HVAC (ջեռուցում, օդափոխություն, օդորակում) նախագծերի համար նախահաշիվների կազմում

  • Նախահաշիվների ճշգրտության ստուգում և վերահսկում

  • Գնագոյացման սկզբունքների կիրառում և հաշվարկների հիմնավորում

  • Հումքի, սարքավորումների և աշխատանքների արժեքների պարբերաբար թարմացում

  • Տենդերներին մասնակցության համար նախահաշիվների կազմում

  • Նախահաշիվներին առնչվող հաշվետվությունների, փաստաթղթերի և հաշիվների կազմում

  • Համագործակցություն նախագծային, տեխնիկական և ֆինանսական թիմերի հետ


Ձեր որակավորումները

  • Աշխատանքային փորձ նախահաշիվների կազմման ոլորտում

  • HVAC համակարգերի և նյութերի վերաբերյալ գործնական գիտելիքներ

  • MS Excel-ի իմացություն 

  • 1C ծրագրի իմացությունը ցանկալի է

  • Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ


Լրացուցիչ տեղեկություններ

Մենք առաջարկում ենք

●       Մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և հմտությունների

●       Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն

●       Ընկերության կողմից ապահովված ուսուցումներ և վերապատրաստումներ


Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-19:00։


Դիմելու եղանակներ՝

  • Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
  • Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Սպասարկող–խորհրդատու

Talentli Solutions
Շիրակ

Նախագծի ղեկավար

Berg Construction
Երևան