Երևան   Լրիվ դրույք   22-08-2026   250000 դրամ   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

«ԲԵՐԳ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում գրասենյակի մենեջերի՝ տնօրենի ադմինիստրատիվ օգնականի պաշտոնում։


Ձեր պարտականությունները

  •  Ընդունել, գրանցել և բաշխել մուտքային և ելքային փաստաթղթերը։
  •  Կազմել անհրաժեշտ փաստաթղթերը, ապահովել ժամանակին և ճշգրիտ փաստաթղթաշրջանառությունը։
  •  Վարել և պահպանել փաստաթղթերի ֆիզիկական և էլեկտրոնային արխիվը։
  •  Կազմակերպել և վերահսկել գործնական նամակագրությունը։
  •  Պատասխանել հեռախոսազանգերին և փոխանցել տեղեկատվությունը համապատասխան աշխատակիցներին։
  •  Կազմել հանդիպումների և խորհրդակցությունների գրաֆիկը, կազմակերպել հյուրերի դիմավորումն ու հանդիպումների անցկացումը։
  •  Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ կապված պաշտոնի գործառույթների հետ։


Ձեր որակավորումները

  •  Բարձրագույն կրթություն։
  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների միջինից բարձր մակարդակի իմացություն։
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office ծրագրային փաթեթի միջինից բարձր մակարդակի իմացություն)։
  • Գերազանց հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ։
  • Ժամանակի կառավարման կարողություն։
  • Բազմաթիվ առաջադրանքների միաժամանակյա կառավարման կարողություն։
  • Աշխատանքային փորձը պարտադիր է:


Լրացուցիչ տեղեկություններ

Դիմելու եղանակներ՝

  • Մանրամասների համար զանգահարել՝ 044300206 
  • կամ վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
  • կամ ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Սպասարկող–խորհրդատու

Talentli Solutions
Շիրակ

Նախագծի ղեկավար

Berg Construction
Երևան