Հաճախորդների հետ շփումների պատասխանատու


  Երևան   Լրիվ դրույք   19-09-2026   Ամսավճար   www.manassian.group

Աշխատանքի նկարագրություն

Manassian Group-ը փնտրում է Հաճախորդների հետ շփումների պատասխանատու` մեր թիմին միանալու համար։

Ձեր պարտականությունները

1․ Հաճախորդների հետ կոմունիկացիա

  • Պատասխանել մուտքային զանգերին
  • Կատարել ելքային զանգեր տաք լիդերին
  • Կապ պահպանել գործընկերների և հաճախորդների հետ
  • Դիմավորել և ճանապարհել գրասենյակ այցելած հյուրերին, դասընթացների մասնակիցներին և այլ հաճախորդներին
  • Ստուգել և անհրաժեշտության դեպքում պատասխանել կայքում և կազմակերպության էլ․ փոստերում ուղարկված նամակներին

2․ Դասերի կամ սեմինարների ժամանակ կատարել բոլոր նախապատրաստական աշխատանքները

  • Զանգերի միջոցով ակտիվ հաղորդակցվել բոլոր նախագրանցված անձանց հետ, պարզել, թե ովքեր են մասնակցելու, կազմակերպել վճարման գործընթացները, անպայման ստանալ լոգոները և այլ մեզ անհրաժեշտ տեղեկություններ
  • Վճարումները կատարած և վերջնագրանցումներով հաստատված լինելուց հետո կազմել մասնակիցների ցուցակը՝ դասընթացից կամ սեմինարից 5-7 օր առաջ
  • Գրաֆիկ դիզայներին փոխանցել բոլոր մասնակիցների անունները, պաշտոնները, կազմակերպությունների անվանումներն ու լոգոները՝ ցուցակով
  • Հետևել, որպեսզի գրասենյակում դասերի համար ունենանք անհրաժեշտ պարագաներ (անհրաժեշտության դեպքում նախապես գնել խանութից կամ տեղեկացնել անմիջական ղեկավարին) 

3․ Բազաների հետ աշխատանք

  • Հավաքագրել էլ.հասցեների և այլ տվյալների բազան՝ մեր կողմից տրված աղբյուրներից և/կամ առաջարկել նոր գործող աղբյուրներ և դրանցից նույնպես հավաքագրել (բազաների հավաքագրման ընթացակարգը և մանրամասները կտրվեն առանձին)
  • Հավաքագրումը հատուկ ֆորմայի excel ֆայլից ներմուծել Mailchimp համակարգ
  • Պարբերաբար կատարել մեյլինգներ Mailchimp համակարգից

4․ Գր սենյակին վերաբերող կամ տնօրինության հանձնարարությամբ որոշ կազմակերպչական աշխատանքների կատարում

Ձեր որակավորումները

  • Բակալավրի աստիճան՝ Կառավարման, Բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում
  • Վաճառքի ոլորտում աշխատելու անսահման մեծ ցանկություն, էնտուզիազմ
  • Աշխատանքային փորձ վաճառքի իրականացման, վաճառքի կառավարման կամ հարակից ոլորտներում
  • Արագ տեմպով, արդյունքներին միտված միջավայրում աշխատելու կարողություն
  • Կրթության և բիզնես խորհրդատվության ոլորտում սովորելու և զարգանալու ձգտում
  • Հայերենի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  • Հմտություններ՝ հաղորդակցման և բանակցային, առաջադրանքներում առաջնահերթությունների սահմանման, ծրագրերի կառավարման, ժամանակի կառավարման, աշխատանքի կատարման կառուցվածքային մոտեցման, AI և CRM համակարգերի հետ աշխատանքի
  • Ցանկալի է ունենալ ծրագրերի կառավարման սերտիֆիկատ կամ վերապատրաստում

Լրացուցիչ տեղեկություններ

Աշխատանքային ժամկետը՝ մշտական
Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք, գրասենյակային
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10։00 – 19։00
Վայրը՝ ՀՀ, Երևան, Արարատյան 82

Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ