Երևան   Լրիվ դրույք   11-09-2026   150.000 դրամ   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

Արտագնա տուր մենեջերի հիմնական նպատակն է կազմակերպել և զարգացնել ընկերության արտագնա տուրիզմի ուղղությունը՝ ապահովելով հաճախորդների պահանջներին համապատասխան տուր փաթեթների մշակում, ներկայացում, վաճառք և պատվերի ամբողջական ընթացքի վերահսկում։

Հաստիքը ենթադրում է արտագնա զբոսաշրջային ուղղությունների լավ իմացություն, գործընկերների հետ ակտիվ նամակագրություն, նոր գործընկերների ներգրավում, դեսպանատան դիմում-հարցաթերթիկների լրացում, տեղեկատվական նյութերի պատրաստում, ինչպես նաև հաճախորդի պատվերի ամբողջական ուղեկցում՝ հարցումից մինչև ծառայության ավարտ։

Արտագնա տուր մենեջերը պատասխանատու է հաճախորդին ճիշտ խորհրդատվություն տրամադրելու, համապատասխան ուղղություն և փաթեթ առաջարկելու, ծառայությունների որակը վերահսկելու և երկարաժամկետ գործընկերային ու հաճախորդային հարաբերություններ ձևավորելու համար։


Ձեր պարտականությունները

  • արտագնա տուրերի խորհրդատվություն և վաճառք
  • անհատական և խմբային տուրերի առաջարկների պատրաստում
  • էկզոտիկ ուղղությունների վաճառք՝ Մալդիվներ, Շրի Լանկա, Զանզիբար, Թայլանդ, Բալի և այլն
  • դեսպանատների դիմումների և փաստաթղթերի գործընթացի աջակցություն
  • գործընկերների հետ նամակագրություն և նոր գործընկերների ներգրավում
  • պատվերի ընթացքի վերահսկում

Ձեր որակավորումները

  • արտագնա տուրիզմի ոլորտում 2 տարվա փորձ
  • էկզոտիկ ուղղությունների վաճառքի փորձ
  • տուր փաթեթների կազմման, վաճառքի հմտություններ
  • գործընկերների հետ նամակագրության փորձ
  • համակարգչային հմտություններ


Լրացուցիչ տեղեկություններ

Աշխատավայր՝ Երևան, Կիևյան փողոց
Աշխատանքային ձևաչափ՝ լրիվ դրույք, գրասենյակային
Գրաֆիկ՝ երկուշաբթի–ուրբաթ, շաբաթ օրը՝ կրճատ գրաֆիկով, 10:00–19:00
Աշխատավարձ՝ 150,000–200,000 ՀՀ դրամ + վաճառքից տոկոս

Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։






Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

B2B մենեջեր

Talentli Solutions
Երևան