Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծող ինժեներ


  Երևան   Լրիվ դրույք   08-10-2026   Ամսավճար   https://termoros.am

Աշխատանքի նկարագրություն

Թերմոռոս Արմենիա ընկերությունը աշխատանքի է հրավիրում Նախագծող ինժեների, ով կմասնակցի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծման և տեխնիկական լուծումների մշակման գործընթացին։

Ձեր պարտականությունները

●       Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հաշվարկների իրականացում

●       Սարքավորումների, խողովակաշարերի և այլ բաղադրիչների ընտրություն՝ արտադրողի ծրագրերով և տեխնիկական կատալոգներով

●       Համակարգերի նախագծերի պատրաստում՝ կոնցեպցիայից մինչև աշխատանքային նախագիծ

●       Նախագծերի համապատասխանության ապահովում տեղական նորմերին և ստանդարտներին

●       Տեխնիկական հաշվետվությունների և նախագծային փաստաթղթերի կազմում

●       Ըստ անհրաժեշտության այցելություն շինարարական հրապարակ՝ նախագծային լուծումների վերահսկման կամ ճշգրտումների նպատակով

●       Տեխնիկական խորհրդատվություն՝ պատվիրատուի և գործընկերների հետ քննարկումների ժամանակ


Ձեր որակավորումները

●       Բարձրագույն կրթություն

●       Մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է

●       Microsoft Office (MS) իմացություն

●       Autodesk AutoCAD և Revit ծրագրերի իմացություն

●       Թիմում արդյունավետ աշխատելու և հաղորդակցվելու հմտություն


Լրացուցիչ տեղեկություններ

Մենք առաջարկում ենք

●       Մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և հմտությունների

●       Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն

●       Ընկերության կողմից ապահովված ուսուցումներ և վերապատրաստումներ


Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-19:00։

Դիմելու եղանակներ՝

  • Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
  • Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար






Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Նախահաշիվ կազմող (сметчик)

Թերմոռոս Արմենիա
Երևան

Կահույքագործ

Berg Construction
Երևան