Որակի վերահսկման մասնագետ


  Երևան   Լրիվ դրույք   29-10-2026   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

«Պանո»ընկերությունը փնտրում է հմուտ և փորձառու որակի վերահսկման մասնագետ, ով կապահովի ապրանքատեսականու որակը համապատասխան ընդունված չափորոշիչների:

Ձեր պարտականությունները

  • Հացի որակի տեսողական վերահսկողություն՝ ըստ հաստատված ներքին չափորոշիչների,
  • Ներքին չափորոշիչներին չհամապատասխանող արտադրանքի խոտանում,
  • Արտադրական, պահեստային տարածքի ախտահանում համապատասխան լուծույթով,
  • Հետևել հումքի և պատրաստի արտադրանքի պահպանման պայմաններին՝ ջերմաստիճանային և խոնավության ցուցանիշներով,
  • Կատարել հումքի (ալյուր, խմորիչ, աղ, շաքար, յուղ և այլն) որակի նախնական ստուգումներ՝ ըստ սահմանված նորմերի,
  • Կատարել փորձաքննություններ՝ ըստ սահմանված պարբերականության, լրացնել և պահել համապատասխան արձանագրություններ,
  • Հետևել, որ արտադրության ընթացքում պահպանվեն սանիտարահիգիենիկ և տեխնոլոգիական նորմերը,
  • Հետևել սան․ գրքույկների, սերտիֆիկատների և այլ փաստաթղթերի ժամկետներին,
  • Կատարել պարբերական բուժզննումների պլանավորում և կազմակերպում:

Ձեր որակավորումները

  • Բակալավրի աստիճան՝ սննդի տեխնոլոգիա, քիմիա կամ հարակից բնագավառներում,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • HACCP, ISO համակարգերի իմացություն,
  • Սննդի արտադրանքի վերահսկման գիտելիքներ,
  • Աշխատանքի անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի և հրդեհային անվտանգության կանոնների և նորմերի իմացություն,
  • Լաբորատոր հետազոտությունների իրականացման հմտություններ
  • Համակարգչային գիտելիքներ (MS Օffice):

Լրացուցիչ տեղեկություններ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ։
  • Հասցե՝ Այասի 114։
Դիմելու եղանակներ
  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ