JCI Project Manager
Աշխատանքի նկարագրություն
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը աշխատանքիէ հրավիրում JCI ստանդարտների ներդրման և հավատարմագրման նախագծի ղեկավարի (JCI Project Manager), ով կղեկավարի միջազգային որակի և պացիենտների անվտանգության ստանդարտների ներդրման գործընթացը՝ նպաստելով բժշկական ծառայությունների որակի շարունակական բարելավմանը։
Ձեր պարտականությունները
- Մշակել և կառավարել JCI միջազգային հավատարմագրման ստանդարտների ներդրման նախագիծը՝ ապահովելով փուլերի, ժամկետների և արդյունքների վերահսկումը։
- Իրականացնել գործող գործընթացների համապատասխանության գնահատում (Gap Analysis), բացահայտել անհամապատասխանությունները և համակարգել դրանց վերացումը։
- Համակարգել բժշկական և վարչական գործընթացների ստանդարտացումը, ներքին քաղաքականությունների և ընթացակարգերի մշակումը և ներդրումը։ Կազմակերպել աշխատակիցների վերապատրաստումները, ներքին աուդիտները և հավատարմագրման նախապատրաստական գնահատումները։
- Վերահսկել պացիենտների անվտանգության և բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
- Ապահովել ստորաբաժանումների արդյունավետ համագործակցությունը և ղեկավարությանը ներկայացնել նախագծի ընթացքի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն՝ բժշկության, հանրային առողջապահության, առողջապահության կառավարման կամ հարակից ոլորտներում։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ առողջապահության կառավարման, որակի ապահովման կամ նախագծերի կառավարման ոլորտում։
- JCI կամ առողջապահական այլ միջազգային հավատարմագրման ստանդարտների իմացություն։
- Նախագծերի կառավարման, գործընթացների վերլուծության և ներքին աուդիտների կազմակերպման հմտություններ։
- Կազմակերպչական, հաղորդակցման և միջստորաբաժանումային համագործակցության բարձր կարողություններ։
- Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն։
- JCI հավատարմագրման նախագծերի իրականացման գործնական փորձը կդիտվի որպես էական առավելություն։
Լրացուցիչ տեղեկություններ
Մենք առաջարկում ենք՝
- Մասնակցություն բժշկական կենտրոնի զարգացման ռազմավարական նշանակության միջազգային նախագծին։
- Մասնագիտական աճի և միջազգային լավագույն փորձի կիրառման հնարավորություն։
- Համագործակցություն փորձառու բժշկական և կառավարչական թիմի հետ։
- Նախաձեռնողականությունն ու նորարարական մոտեցումները խրախուսող աշխատանքային միջավայր։
- Մրցունակ վարձատրություն՝ համապատասխան փորձին և որակավորմանը։
Դիմելու եղանակներ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։