Երևան   Լրիվ դրույք   19-11-2026   3000 դրամ   Ժամավճար

Աշխատանքի նկարագրություն

Home Chef-ը զարգացող խոհարարական ծառայություն է, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրենց տանը կամ միջոցառման վայրում օգտվել պրոֆեսիոնալ խոհարարի ծառայություններից։ Մենք ստեղծում ենք հարմարավետ և անհատականացված սննդի փորձառություն՝ սկսած առօրյա ընտանեկան ընթրիքներից մինչև հատուկ միջոցառումներ և տոնական սեղաններ։
Փնտրում ենք փորձառու և պատասխանատու խոհարար, ով կմիանա մեր թիմին և կպատրաստի բարձր որակի, համեղ և գեղեցիկ մատուցված ուտեստներ՝ հաճախորդների նախասիրություններին համապատասխան։
Աշխատանքը ներառում է հաճախորդների տներ և միջոցառումների վայրեր այցելություն, ուստի կարևոր է հաղորդակցվելու, տարբեր միջավայրերում աշխատելու և հաճախորդների հետ անմիջական շփման պատրաստակամությունը։


Ձեր պարտականությունները

  • Հաճախորդների համար տարբեր տեսակի ուտեստների պատրաստում՝ համաձայն պատվերի և նախապես համաձայնեցված մենյուի
  • Հաճախորդի նախասիրությունների և սննդային առանձնահատկությունների հաշվի առնում
  • Անհրաժեշտ մթերքների քանակի և որակի վերահսկում
  • Մթերքների ճիշտ նախապատրաստում, մշակում և պահպանում
  • Խոհանոցի և աշխատանքային տարածքի մաքրության ու սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում
  • Տարբեր տեսակի միջոցառումների համար մենյուների պատրաստում և իրականացում
  • Աշխատանք հաճախորդի տանը կամ միջոցառման վայրում
  • Անհրաժեշտ խոհանոցային սարքավորումների և պարագաների ճիշտ օգտագործում
  • Պատվերի ընթացքում ժամանակի արդյունավետ կառավարում
  • Հաճախորդների հետ քաղաքավարի և պրոֆեսիոնալ հաղորդակցություն
  • Թիմի այլ անդամների հետ համագործակցություն՝ անհրաժեշտության դեպքում
  • Home Chef-ի սպասարկման և որակի չափանիշների պահպանում

Ձեր որակավորումները

  • Խոհարարի աշխատանքային առնվազն 2-3 տարվա փորձ
  • Հայկական և/կամ միջազգային խոհանոցի լավ իմացություն
  • Տարբեր տեսակի ուտեստներ ինքնուրույն պատրաստելու կարողություն
  • Սննդի պատրաստման տեխնոլոգիաների և սննդի անվտանգության կանոնների իմացություն
  • Խոհանոցային սարքավորումների և գործիքների ճիշտ օգտագործման հմտություն
  • Պատասխանատվություն և կազմակերպվածություն
  • Մաքրության և հիգիենայի կանոնների պահպանում
  • Ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն
  • Հաճախորդների հետ շփվելու և բարձրակարգ սպասարկում ապահովելու հմտություն
  • Ճկունություն և տարբեր աշխատանքային միջավայրերում աշխատելու պատրաստակամություն
  • Ստեղծագործական մոտեցում և նոր ուտեստներ առաջարկելու ցանկություն


Լրացուցիչ տեղեկություններ

Կցանկանանք տեսնել նաև՝
-Խոհարարական կրթություն կամ մասնագիտական դասընթացների մասնակցություն
-Միջոցառումների, catering-ի կամ մասնավոր պատվերների հետ աշխատանքի փորձ
-Մենյու կազմելու և հաճախորդի անհատական պահանջներին համապատասխանելու փորձ
-Պատրաստված ուտեստների լուսանկարներից կազմված պորտֆոլիո

Աշխատանքային պայմանները՝

  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ՝ պատվերների և միջոցառումների համաձայն
  • Աշխատանք Երևանում և անհրաժեշտության դեպքում հարակից տարածքներում
  • Վարձատրությունը՝ կախված պատվերի տեսակից, ծավալից և խոհարարի փորձից
  • Հնարավորություն աշխատելու տարբեր ձևաչափերի պատվերների վրա՝ ընտանեկան ընթրիքներ, մասնավոր միջոցառումներ, տոնական սեղաններ և այլն
  • Մասնագիտական աճի և Home Chef-ի թիմում երկարաժամկետ համագործակցության հնարավորություն։
Եթե սիրում եք խոհարարությունը, ստեղծագործ մոտեցում ունեք և ցանկանում եք ձեր մասնագիտական հմտությունները կիրառել նոր ու հետաքրքիր ձևաչափում, սպասում ենք Ձեր դիմումին։

Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Խոհարար

Kamancha Restaurant
Երևան