Շինարարական նախագծերի ղեկավար
Աշխատանքի նկարագրություն
Փնտրում ենք պատասխանատու և կազմակերպված Նախագծերի ղեկավարի, ով կղեկավարի ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի շինմոնտաժային աշխատանքները, կհամակարգի աշխատանքային թիմերի գործունեությունը և կվերահսկի նախագծերի իրականացումը՝ սահմանված ժամկետներին և պահանջներին համապատասխան։
Ձեր պարտականությունները
- Շինմոնտաժային աշխատանքների կազմակերպում և ընթացքի վերահսկում
- Շինմոնտաժային խմբերի աշխատանքի համակարգում և առաջադրանքների բաշխում
- Աշխատանքների կատարման ժամկետների և ժամանակացույցի վերահսկում
- Աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն
- Պատվիրատուի հետ կապի պահպանում և աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրում
- Նախագծային փոփոխությունների քննարկում և համաձայնեցում պատվիրատուի հետ
- Նյութերի և սարքավորումների մատակարարման, առաքման և պահեստավորման գործընթացների համակարգում
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն ճարտարագիտական կամ հարակից տեխնիկական ոլորտում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես նախագծերի ղեկավար կամ աշխղեկ
- Թիմի կառավարման և աշխատանքների կազմակերպման հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում և խնդիրներ լուծելու կարողություն
- Շինարարական և անվտանգության նորմերի իմացություն
Լրացուցիչ տեղեկություններ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-19:00։
Եթե ունեք համապատասխան փորձ և ցանկանում եք միանալ Թերմոռոս Արմենիայի թիմին, կարող եք ուղարկել ձեր CV-ին
Դիմելու եղանակներ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։