ՄՏԿ ՓԲԸ
«ՄՏԿ» Ընկերությունը մասնագիտացված է սարքավորումների, ապրանքների ներմուծման, արտադրության և արտահանման որոլտներում։ «ՄՏԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին և հանդիսանում է գազի սարքավորումներ արտադրող և ներկրող խոշորագույն ընկերություններից մեկը ՀՀ-ում։ Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներով համալրված հաշվիչների արտադրությունը, հաշվիչ հանգույցով պահարանային գազակարգավորիչ կետերի արտադրությունը, ցածր, միջին և բարձր ճնշման արդյունաբերական գազի սարքավորումների ներմուծումն ու արտահանումը։ Ընկերությունը հավատարմագրված է մասնագիտացված կազմակերպությունների և անհատների չափման միջոցների (ճնշման և ջերմաստիճանի) տրամաչափարկաման ոլորտում: Տրամադրում է տրամաչափարկաման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտին համապատասխան չափման միջոցների տրամաչափարկման ծառայություններ։ Ընկերությունն ունի գազի հաշվիչների, գազի ձայնաազդանշանային սարքերի և գազի ճնշման կարգավորիչների կարգաբերման, ստուգման և վերանորոգման մասնագիտացված լաբորատորիա։
Ընկերությունը մշտապես ընդլայնում է առաջարկվող ապրանքների և ծառայությունների տեսականին և հանդիսանում է մի շարք առաջատար արտադրողների պաշտոնական դիստրիբյուտորը։
Աշխատանքներն իրականացվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից՝ օգտագործելով վերջին սերնդի նորագույն ինտելեկտուալ սարքավորումներ, որոնք ապահովում են պատվերի կատարման առավելագույն արագություն և մրցունակ գներ։
«ՄՏԿ» ընկերությունը հավատարիմ է որակին, նորարարությանը, հաճախորդների կարիքների բավարարմանը և շուկայում իր դիրքերի ամրապնդմանը։