«CADPROOF» LLC

Արվեստ և ժամանց    13 Աշխատող   0 Ակտիվ աշխատատեղ    2 Ավարտված աշխատատեղ   18-07-2025
Աբելյան փ. 6/9շ. IT Park բիզնես կենտրոն +37444800895 https://cadproof.com/
Ընկերության մասին

CADPROOF | jewelry design studio CADPROOF-ը մասնագիտացված, բարձր ճշգրտությամբ գործող զարդերի դիզայնի և թվային մոդելավորման ստուդիա է, որի հիմնական գործունեությունը ներառում է՝ Զարդերի Էսքիզային դիզայն, CAD մոդելավորում, Թվային քանդակագործություն (ZBrush), Ֆոտոռեալիստիկ վիզուալիզացիաներ, Անիմացիաներ և մարքեթինգային վիզուալներ։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին Դավիթ Սահակյանի կողմից և ներկայումս գործում է Երևանում՝ «IT Park» բիզնես կենտրոնում։ CADPROOF-ը սպասարկում է միջազգային B2B պատվիրատուների՝ հիմնականում ԱՄՆ-ից, Կանադայից, Սինգապուրից և այլ երկրներից՝ տարեկան նախագծելով հազարավոր զարդեր։ Մեր ծառայություններից օգտվում են ինչպես առանձնահատուկ բրենդներ, այնպես էլ խոշոր արտադրողներ, որոնք պահանջում են արագություն, որակ, և ստեղծարար լուծումներ։ CADPROOF-ում աշխատում է շուրջ 13 հոգանոց պրոֆեսիոնալ թիմ ներառյալ՝ CAD դիզայներներ նկարիչ-դիզայներներ վիզուալիզացիայի մասնագետ գրաֆիկ դիզայներ նախագծերի համակարգող և վաճառքի աջակցող մասնագետ Մեր առաքելությունը Մենք ստեղծում ենք ոչ միայն զարդեր, այլ՝ պատմություններ, որոնք ունեն կառուցվածք, հույզ և իմաստ։ Մեր առաքելությունն է վիզուալացնել այն, ինչ ուրիշները միայն պատկերացնում են։ Մենք օգնում ենք մեր գործընկերներին գաղափարը վերածելու նյութական արվեստի՝ օգտագործելով տեխնոլոգիան, ձևի լեզուն և հստակությունը որպես գործիք։