ՄՄՎ ՇԻՆԳՐՈՒՊ
Ք. Երևան Զաքյան 10
091414701
Ընկերության մասին
«ՄՄՎ ՇԻՆԳՐՈՒՊ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը ստեղծվել է 2020թվականին։
Մեր նպատակն է՝ իր բարեխիղճ աշխատանքով փոքրիկ լումա ներդնել Հայաստանի Հանրապետության բարգավաճման գործում։ Ընկերությունը իր աշխատանքները բացառապես կատարում է հայտարարված գնման գործընթացի միջոցով մրցույթային կարգով հաղթող ճանաչվելու արդյունքում կնքված պայմանագրերի շրջանակներում։ Ընկերությունը իրականացնում է ինչպես բնակելի, հասարակական, արտադրական շինությունների կառուցապատում, այնպես էլ խմելու, կոյուղու և ոռոգման համակարգերի հիմնանորոգման ու կառուցման աշխատանքներ։
Մեր Արժեքները
Որակ: Մեր յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան։
Պատասխանատվություն: Հետևում ենք մեր պարտավորություններին և ապահովում ենք աշխատանքի բարեխիղճ կատարումը։
Նորարարություն: Օգտագործում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ և մեթոդներ՝ առավելագույն արդյունքի հասնելու համար։
Մեր Առաջնահերթությունները
Մշտական զարգացում և նոր տեխնոլոգիաների ներդրում։
Բարձրակարգ ծառայություններ մատուցում։
Հայաստանի շինարարական ոլորտի բարելավում։
Մենք պատրաստ ենք իրականացնել ցանկացած բարդության նախագիծ՝ վստահ լինելով մեր մասնագիտական հմտություններին և փորձին։ Մեր կայքում կարող եք ծանոթանալ մեր գործունեությանը, նախագծերին և ծառայություններին։