ԲԱՐՍԻՍ ՍՊԸ
«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ն ի սկզբանե հայկական շուկա է մտել որպես L’OREAL ընկերության
պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որն իր մեջ ներառում է Garnier,
Elseve և Maybelline ապրանքանիշները։ Ընկերությունն ուներ ընդամենը մեկ
խանութ-սրահ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև և
նպատակասլաց աշխատանքի արդյունքում այսօր «ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ն ներկայացնում է
ՆՈՐ ՏՈՒՆ, KALDO և MARY ապրանքանիշները Հայաստանում։ Ընկերությունն ունի 29
խանութ-սրահ, համարվում է ՀՀ խոշոր հարկատուներից մեկը, իսկ աշխատակազմը
բաղկացած է 700 հոգուց։
«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ն զբաղվում է շինարարական ապրանքների, օծանելիքի և կոսմետիկ
միջոցների, տնտեսական ապրանքների ներմուծմամբ, ինչպես նաև մանրածախ և
մեծածախ վաճառքով։ KALDO-ն որպես առանձին ապրանքանիշ ստեղծվել է 2009թ.-ին և
հանդիսանում է մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների խոշոր
արտադրող։
Ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից
ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն`
«ԲԱՐՍԻՍ»-ը համագործակցում է ավելի քան 600 մեծածախ գնորդների ու
խանութների հետ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում:
«ԲԱՐՍԻՍ»-ի տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքները՝ մոտ
38.000մ2 , և լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել
արդյունավետ կազմակերպել աշխատանքը: Ընկերության աշխատանքի ամենակարևոր և
հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է
եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային
սերտիֆիկատներով: