Ավտոշարասյան պատասխանատուի օգնական
Աշխատանքի նկարագրություն
Էկո Բիլդինգ խոշոր շինարարական
ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավտոշարասյան պատասխանատուի օգնականի։
Ձեր պարտականությունները
- Օգնել ավտոշարասյան պատասխանատուին տրանսպորտային միջոցների երթուղիների և ժամանակացույցերի կազմման և կազմակերպության այլ ստորաբաժանումների հետ համակարգման գործառույթներում։
- Օգնել ավտոշարասյան պատասխանատուին տրանսպորտային միջոցների օրինական և անվտանգ տեղաշարժի համար ուղեկցող փաստաթղթերի կազմման և ձևակերպման (ավտոմատյաններ, ընդունման վկայականներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր) գործառույթներում:
- Օգնել ավտոշարասյան պատասխանատուին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, փաստաթղթերի, լիցենզիաների և անսարքությունների վերաբերյալ հաշվառման վարման գործառույթներում։
- Վերահսկել տրանսպորտային միջոցների փաստաթղթերի (երթուղային թերթիկներ, ԱՊՊԱ, Տեխզննություն և այլն) պատշաճ վիճակը։
- Օգնել ավտոշարասյան պատասխանատուին ավտոշարասյան շահագործման, ծախսերի և տեխնիկական վիճակի մասին հաշվետվությունների մշակման գործառույթներում։
- Ավտոշարասյան պատասխանատուի կողմից հաստիքից բխող այլ հանձնարարությունների կատարում։
Ձեր որակավորումները
- MS EXCEL (պարտադիր) և ՀԾ ծրագրերի լավ իմացություն և նշված ծրագրերով աշխատելու փորձ,
- Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների հանդեպ,
- Բարձրագույն կրթությունը տեխնիկական կամ հաշվապահության ոլորտում կդիտարկվի որպես առավելություն,
- Կդիտարկվեն նաև հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները։
Լրացուցիչ տեղեկություններ ձեզ իմանալու համար
Հասցեք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2Համապատասխան թեկնածուները կարող են զանգահարել՝ 093-75-01-91 համարին
կամ՝ օգտվել ներքևում նշված «Արագ դիմում» կոճակից՝ ինքնակենսագրականը /CV/ ներբեռնելու և դիմելու համար։