Digital Analyst
Աշխատանքի նկարագրություն
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը փնտրում է Digital Analyst-ի։
Ձեր պարտականությունները
- Թվային հարթակների (վեբ, սոցիալական մեդիա, գովազդային արշավներ) տվյալների մշակում և վերլուծություն
- Թրաֆիկի աղբյուրների, օգտատերերի վարքագծի ուսումնասիրություն
- Google Analytics, Meta Ads Manager և այլ գործիքների միջոցով հաշվետվությունների պատրաստում
- Թվային արշավների արդյունավետության գնահատում և օպտիմալացման առաջարկներ
- Վերլուծական dashboards-ի կազմավորում
- Թիմերի հետ համագործակցություն՝ տվյալահեն որոշումներ ապահովելու համար
Ձեր որակավորումները
- Միջին/բարձր մակարդակի վերլուծական մտածողություն
- Տվյալների վերլուծության հիմնական գործիքներին տիրապետում՝ Google Analytics 4 Google Tag Manager Meta/Facebook Ads Manager Excel/Sheets (միջին+ մակարդակ)
- SQL կամ Data Studio/Looker Studio իմացությունը առավելություն է
- Լեզուների իմացություն
- Ճշտապահություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և թիմում աշխատելու հմտություն
Լրացուցիչ տեղեկություններ ձեզ իմանալու համար
Մենք առաջարկում ենք
- Աշխատանք նորարարական, արագ աճող և տեխնոլոգիապես զարգացող միջավայրում
- Մասնագիտական առաջընթացի և ուսուցման հնարավորություն
- Մրցունակ աշխատավարձ
- Կորպորատիվ ծրագրեր և սոցիալական փաթեթ
Համապատասխան թեկնածուները կարող են սեղմել ստորև գտնվող «Արագ դիմում» կոճակը՝ իրենց ինքնակենսագրականը (CV) կցելու և հայտ ներկայացնելու համար։