Շինարարական աշխատանքների ղեկավար՝ աշխղեկ
Աշխատանքի նկարագրություն
Էկո Բիլդինգ ընկերությունը փնտրում է շինարարական աշխատանքների ղեկավարի (աշխղեկ) պարտադիր մասնագիտական կրթությամբ և աշխատանքային փորձով, ով պատասխանատու կլինի ընկերության Գեղարքունիքի մարզում գտնվող շինարարական օբյեկտների աշխատանքների կազմակերպման և իրականացման համար՝ մինչև 60 տարեկան։ Բարձր աշխատավարձը երաշխավորվում է։
Ձեր պարտականությունները
- Նախագծերին համապատասխան շինարարական աշխատանքների ողջ ընթացքի պլանավորում, կազմակերպում և վերահսկում,
- Շինարարության իրականացման նախնական փուլում նախագծային խնդիրների վեր հանում,
- Կատարված աշխատանքների համեմատում ճարտարապետական նախագծերի հետ,
- Անհրաժեշտ նյութերի պահանջագրի կազմում,
- Նախագծերի համապատասխանության ստուգում ինժեներական պահանջներին,
- Շինարարական անձնակազմի աշխատանքի որակի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանման հետևում, շին. աշխատանքների սահմանված ժամկետներում կատարմանը հետևում,
- Կատարված շին. աշխատանքների չափագրում, փաստացի կատարված շին. աշխատանքների կատարողական ակտերի կազմում։
Ձեր որակավորումները
- Բարձրագույն ինժեներական կրթություն (պարտադիր շինարարության ոլորտ),
- Մասնագիտական հմտություններ և կրթություն,Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
- Շինարարական նորմերի իմացություն,Նախագծանախահաշվային փաստաթղթերից օգտվելու կարողություն,
- Մարդկանց ղեկավարելու հմտություն,
- Համակարգված աշխատելու կարողություն, թիմում աշխատելու կարողություն,
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հայաստանի մարզեր գործուղումներ մեկնելու պատրաստակամություն։
Լրացուցիչ տեղեկություններ
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
Դիմելու եղանակներ՝
• վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ
գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
• կամ ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
• այլ մանրամասների համար կարող եք նաև զանգահարել՝ 093-75-01-91
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։