Ինժեներ- կոնստրուկտոր մետաղական արտադրությունում
Աշխատանքի նկարագրություն
Մետաղական կոնստրուկցիաների արտադրության համար անհրաժեշտ արտադրական գծագրերի նախագծերի կազմում, տրամադրում արտադրությանը:
Ձեր պարտականությունները
- Հաճախորդի կողմից հաստատված պրոդուկտի նախագծում,
- Արտադրական գծագրի կազմում, տրամադրում արտադրությանը,
- Կոնստրուկտորական լուծումների մշակում,
- Արտադրական գործընթացին հետևողական մասնակցություն, անհրաժեշտության դեպքում գծագրերի պարզաբանում,
- Չափագրման աշխատանքներ ըստ անհրաժեշտության է իրականացվում,
- Կատարված աշխատանքների գնահատում և նախագծի հետ համապատասխանության ստուգում:
Ձեր որակավորումները
- Մետաղական արտադրությունում աշխատանքային փորձ,
- գծագրական ծրագրերի իմացություն Solidworks կամ AutoCAD։
Լրացուցիչ տեղեկություններ
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։
Դիմելու եղանակներ՝
- Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար