Դեղագործ / Դեղագետ (քաղաքներ, մարզեր)
Աշխատանքի նկարագրություն
«Նատալի Ֆարմ Դեղատուն» ՍՊԸ - ն աշխատանքի է հրավիրում դեղագետների, դեղագործների հետևյալ մասնաճյուղերում աշխատելու համար՝
- Փարաքար համայնք (նորաբաց դեղատուն)
- Գառնի գյուղ (նորաբաց դեղատուն)
- մ. Արարատ. գ. Այնթապ Երևան-Երասխավան մայրուղի. 3/1
- ք․ Բյուրեղավան. Զ․ Անդրանիկ 26/87
- ք. Էջմիածին. Բաղրամյան 59ա
- ք. Էջմիածին. Մ. Մաշտոցի փող. 28
- ք. Եղվարդ. Չարենցի փ. թիվ 196
Ձեր պարտականությունները
- Տիրապետել դեղաբանական խմբերին և ազդող նյութերին,
- Ներկայացնել դեղորայքների հատկանիշները և օգտագործման եղանակները,
- Սպասարկել հաճախորդներին և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն,
- Հետևել ապրանքների համալրմանը և դեղերի ճիշտ դասավորվածությանը,
- Պահպանել սպասարկման և մասնագիտական էթիկայի բարձր մակարդակ:
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական /դեղագիտական, դեղագործական/ կրթություն,
- Հաճախորդներին բարեհամբույր և ճշգրիտ սպասարկում,
- Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու ունակություն:
Լրացուցիչ տեղեկություններ
Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։ Առաջարկվող աշխատավարձը՝ սկսած 150.000 դրամից ՝ կախված մասնագիտական գիտելիքներից, հմտություններից և աշխատանքային փորձից։ Գործում է ճկուն բոնուսային համակարգ, ինչպես նաև հավելյալ ուսումնական ծրագրեր։ Աշխատանքային ժամերը 09:00-15:30, 15:30-22:00, աշխատանքային ժամերը փոփոխվում են կախված սեզոնային պայմաններից (ամառ, ձմեռ):
«Նատալի Ֆարմ Դեղատուն» - ը կարևորում է ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլև մարդկային վերաբերմունքը, թիմային աշխատանքը և շարունակական զարգացումը։ Մենք առաջարկում ենք անվտանգ, աջակցող և ուսուցողական աշխատանքային միջավայր։
Մանրամասների համար զանգահարել 095 55-84-18 և 095 11-21-56 հեռախոսահամարներով մինչև ժամը՝ 18:00:
Զանգահարելիս խնդրում ենք նշել, որ տեղեկացել եք joboffer.am կայքէջից:
Եթե ցանկանում եք աշխատել կայուն կազմակերպությունում և զարգանալ մասնագիտական թիմում՝ սպասում ենք Ձեր դիմումին։