Մատուցող / մատուցողուհի


  Երևան   Լրիվ դրույք   26-06-2026   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

Քամանչա ռեստորանը ընդլայնում է իր թիմը և հրավիրում է միանալու հյուրընկալ, հաճախորդակենտրոն , բարեհամբյուր և պրոֆեսիոնալ մատուցողների՝ դառնալու մեր դինամիկ և զարգացող թիմի մասը։

Ձեր պարտականությունները

  • Ներկայանալ հյուրերին ջերմ և պրոֆեսիոնալ ձևով,
  • Ներկայացնել մենյուն,  առաջարկել ուտեստներ և ըմպելիքներ, ինչպես նաև տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն։
  • Ընդունել պատվերները ուշադիր և ապահովել դրանց ճիշտ գրանցումը համակարգում։
  • Կազմակերպել սննդի և խմիչքների ժամանակին ու որակյալ մատուցումը։
  • Հետևել սեղանների կարգուկանոնին և օպերատիվ արձագանքել հյուրերի դիմումներին։
  • Ապահովել սեղանների մաքրությունն ու կոկիկ տեսքը սպասարկման ընթացքում և ավարտից հետո։
  • Հյուրերի նկատառումները կամ դժգոհությունները կարգավորել հանգիստ և հարգալից կերպով՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխանատու անձնակազմին։
  • Պահպանել սանիտարահիգիենիկ և անվտանգության բոլոր պահանջները։
  • Համագործակցել խոհանոցի և բարի աշխատակիցների հետ՝ ապահովելով սահուն աշխատանքային գործընթաց։

Ձեր որակավորումները

  • Աշխատանքային փորձը  պարտադիր է,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ և հյուրերի հետ արդյունավետ աշխատելու ունակություն։
  • Քաղաքավարի, հյուրընկալ և պատասխանատու մոտեցում աշխատանքի նկատմամբ։
  • Թիմային աշխատանքի կարողություն և համագործակցության պատրաստակամություն։
  • Արագ կողմնորոշվելու ունակություն։
  • Մաքրասիրություն և կարգապահություն։
  • Հայերեն լեզվի լավ իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Լրացուցիչ տեղեկություններ

  • Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա։
  • Առաջարկում ենք կայուն աշխատավարձ և բոնուսային համակարգ։
  • Աշխատավայրի հասցե՝ Թումանյան 23։


Դիմելու եղանակներ՝

  • Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
  • Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Մանղալի մասնագետ

Թումանյան շաուրմա
Երևան

Խոհարար

Kamancha Restaurant
Երևան