Աշխատանքի նկարագրություն
Փնտրում ենք պատասխանատու, նախաձեռնող և փայլուն հաղորդակցման հմտություններով մասնագետի՝ մեր հաճախորդների հետ երկարաժամկետ ու վստահելի հարաբերություններ կառուցելու համար։
Ձեր պարտականությունները
- Մուտքային/ելքային զանգերի և նամակագրության պրոֆեսիոնալ վարում։
- Պատվերների ընդունում և ծրագրային գրանցում։
- Հաճախորդների խնդիրների լուծում և խորհրդատվության տրամադրում։
- Ընկերության տեսականու, գնային քաղաքականության և ակցիաների մշտական իմացություն։
- Անհրաժեշտության դեպքում հանդիպումներ հաճախորդների հետ /Ընկերությունը հոգում է ճանախարհածախսը/։
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն /բժշկական կրթությունը կդիտարկվի որպես առավելություն/։
- Հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում /անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն/։
- Բանակցելու և էթիկայի կանոնների բարձր մակարդակ։
- Բարդ և սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
- Համակարգչային գրագիտություն և թիմում աշխատելու կարողություն։
- Զանգերի սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն:
Լրացուցիչ տեղեկություններ
Մենք առաջարկում ենք.
- Կայուն աշխատանք հուսալի և զարգացող ընկերությունում։
- Համերաշխ թիմ և աջակցող միջավայր։
- Մրցունակ աշխատավարձ։
- Լրացուցիչ վճարովի ազատ օրեր։
Աշխատանքային գրաֆիկ՝
Երկ-Ուրբ՝ 10:00 – 18:00, Շաբաթ՝ 10:00 – 16:00։
Դիմելու եղանակներ՝
- Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։