Վաճառքի մենեջեր (ատամնաբուժական, բժշկական սարքերի)
Երևան
Լրիվ դրույք
20-06-2026
Գործավարձային
Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու և նախաձեռնող մասնագետի, ով պատասխանատու կլինի հաճախորդների հետ արդյունավետ համագործակցության, վաճառքների իրականացման և ընկերության ապրանքատեսականու ներկայացման համար
Ձեր պարտականությունները
- Ատամնաբուժական, բժշկական սարքերի և սարքավորումների ներկայացում և վաճառք,
- Նոր հաճախորդների ներգրավում և գործող հաճախորդների պահպանում,
- Այցեր բուժհաստատություններ, կլինիկաներ և գործընկեր կազմակերպություններ
- Շուկայի ուսումնասիրում
- Վաճառքի պլանների իրականացում
Ձեր որակավորումները
- Ստոմատոլոգիական կամ բժշկական կրթությունը կդիտարկվի որպես առավելություն
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Բժշկական ոլորտի կամ սարքավորումների վերաբերյալ գիտելիքները ցանկալի են
- Լեզուների լավ իմացություն (ռուսերեն, անգլերեն)
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- Պատասխանատվություն և կազմակերպվածություն
- Հաճախորդակենտրոն մտածողություն
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման
Լրացուցիչ տեղեկություններ
Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում
Մասնագիտական աճի հնարավորություն
Աջակցող և համագործակցային թիմային միջավայր
Մրցունակ վարձատրություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
6-օրյա աշխատանքային գրաֆիկ՝ 10:00 - 18:00, շաբաթ՝ 10:00 - 16:00
Դիմելու եղանակներ՝
- Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։