Աշխատանքի նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում բժշկական սարքավորումների տեխնիկական սպասարկման ինժեների։
Ընկերությունը կազմակերպում է աշխատակցի ուսուցումը և վերապատրաստումները արտասահմանում։
Ձեր պարտականությունները
- սարքավորումների տեղակայում, հավաքում և միացում ըստ տեխնիկական պահանջների․
- սարքավորումների նախնական կարգաբերում, փորձարկում․
- սարքավորումների անսարքությունների հայտնաբերում, ախտորոշում և վերանորոգում․
- հաճախորդների/աշխատակիցների հրահանգավորում սարքերի ճիշտ օգտագործման վերաբերյալ:
Ձեր որակավորումները
- բարձրագույն տեխնիկական կրթություն,
- բժշկական սարքավորումների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- hամակարգչային հմտություններ: MS Office (Word, Exсel, Power Point, Outlook),
- ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
Լրացուցիչ տեղեկություններ
- Մրցակցային աշխատավարձ /կախված հմտություններից և փորձից/
- Շարունակական ուսուցում և հմտությունների զարգացում
- Աշխատանք կայուն և աճող ոլորտում
- Դինամիկ և մոտիվացնող թիմային միջավայր
Աշխատանքային ժամեր՝
Երկուշաբթի - Ուրբաթ՝ 10:00 - 18:00, շաբաթ՝ 10:00 - 16:00:
Դիմելու եղանակներ՝
- Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։