Երևան   Լրիվ դրույք   08-07-2026   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

«Քամանչա» ռեստորանը փնտրում է պատասխանատու և կազմակերպված պահեստապետ, ով կկարողանա ապահովել պահեստի արդյունավետ և սահուն աշխատանքը։

Ձեր պարտականությունները

  • Կազմակերպել և վերահսկել պահեստի ամենօրյա աշխատանքը,
  • Իրականացնել ապրանքների ընդունում, հաշվառում, պահեստավորում և դուրսգրում,
  • Վերահսկել ապրանքների մուտքն ու ելքը, ապահովել փաստաթղթաշրջանառության ճշգրտությունը,
  • Հետևել պահեստում ապրանքների ճիշտ դասավորվածությանը և պահպանման պայմաններին,
  • Վերահսկել ապրանքային մնացորդները և ժամանակին կազմել ու ներկայացնել անհրաժեշտ պատվերները,
  • Իրականացնել ամսական գույքագրումներ և ներկայացնել հաշվետվություններ,
  • Ղեկավարել և համակարգել պահեստի աշխատակիցների, մաքրուհիների և սպասք լվացողների աշխատանքը,
  • Ապահովել թիմի արդյունավետ աշխատանքը, աշխատանքային կարգապահության պահպանումը և առաջադրանքների ճիշտ բաշխումը,
  • Համագործակցել խոհանոցի, գնումների և կառավարման թիմերի հետ,
  • Ապահովել պահեստի մաքրությունն ու կարգուկանոնը։


Ձեր որակավորումները

  • Պարտադիր աշխատանքային փորձ պահեստի կառավարման  ոլորտում,
  • Թիմ ղեկավարելու և աշխատանքը կազմակերպելու հմտություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն,
  • Պահեստային փաստաթղթերի հետ աշխատելու հիմնական գիտելիքներ,
  • Համակարգչային ծրագրերի (Excel ) բազային իմացություն,
  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն,
  • Հաղորդակցման լավ հմտություններ և թիմային աշխատանքի կարողություն,
  • Նախընտրելի է ռեստորանային ոլորտում փորձը։

Լրացուցիչ տեղեկություններ

Աշխատանքային օրեր՝ 6-օրյա գրաֆիկ
Աշխատավայրի հասցե՝ Շինարարներ 15/10


Դիմելու եղանակներ՝

  • Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
  • Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Տեսահսկման օպերատոր

Ceramica group
Երևան

Կահույքի դիզայներ

SHKAFF
Արարատ

Պահեստի ղեկավար

Pano LLC
Երևան