Աշխատանքի նկարագրություն
Հաշվետար-օպերատորը պատասխանատու է ընկերության հաշվառման, փաստաթղթաշրջանառության և օպերացիոն գործընթացների պատշաճ իրականացման համար՝ ապահովելով տվյալների ճշգրիտ մուտքագրումը, մշակումը և վերահսկումը։
Հաստիքի հիմնական նպատակն է ապահովել վաճառքների, պատվերների, առաքումների և հաշվառման տվյալների ժամանակին և ճշգրիտ վարումը, ինչպես նաև աջակցել փաստաթղթաշրջանառության և ներքին գործառնական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։ Հաշվետար-օպերատորը սերտ համագործակցում է վաճառքի, պահեստի, հաշվապահության և բեք օֆիսի թիմերի հետ՝ ապահովելով տեղեկատվության ճշգրիտ փոխանցումը և աշխատանքային գործընթացների անխափան իրականացումը։
Ձեր պարտականությունները
ձևակերպել հարկային հաշիվներ և հաշիվ-ապրանքագրեր E-invoicing համակարգում,
պատրաստել և համակարգել վաճառքների, պատվերների և առաքումների ուղեկցող փաստաթղթերը,
հավաքագրել, ստուգել, դասակարգել և արխիվացնել փաստաթղթերը,
վարել ներքին հաշվառման ռեեստրներ և գրանցամատյաններ,
մուտքագրել և թարմացնել տվյալները համապատասխան ծրագրերում, աղյուսակներում և հաշվառման համակարգերում,
վերահսկել մուտքագրվող տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունը և փաստաթղթային համապատասխանությունը,
հետևել պատվերների և առաքումների ընթացքին,
համակարգել վաճառքի, պահեստի, առաքման և բեք օֆիսի միջև տեղեկատվական հոսքերը,
հավաքագրել և մշակել գործառնական տվյալներ՝ վաճառքների, պատվերների, պահեստային շարժերի և առաքումների վերաբերյալ,
պատրաստել օրական, շաբաթական և ամսական գործառնական հաշվետվություններ,
Excel-ի միջոցով ամփոփել և ներկայացնել անհրաժեշտ տվյալները ղեկավարությանը,
աջակցել բեք օֆիսի և տնօրենի ընթացիկ վարչական գործընթացներին,
վարել ներքին և արտաքին նամակագրություն՝ ըստ անհրաժեշտության,
գրանցել ղեկավարության կողմից տրված հանձնարարականները և հետևել դրանց կատարման ընթացքին,
պահպանել ընկերության փաստաթղթային, գործառնական և ֆինանսական տեղեկատվության գաղտնիությունը,
կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ հաստիքի գործառույթների շրջանակում։
Ձեր որակավորումները
բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
օպերացիոն, հաշվառման, վարչական կամ փաստաթղթային աշխատանքում փորձը կդիտարկվի որպես առավելություն,
E-invoicing համակարգի հետ աշխատանքի փորձը՝ ցանկալի,
ՀԾ Առևտուր ծրագրի իմացությունը՝ ցանկալի,
MS Excel և MS Word ծրագրերի լավ իմացություն,
ռուսերենի և անգլերենի աշխատանքային իմացություն,
տվյալների և փաստաթղթերի հետ ճշգրիտ աշխատելու կարողություն,
բարձր կազմակերպվածություն և պատասխանատվության զգացում,
մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողություն,
ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
հաղորդակցման և թիմային աշխատանքի զարգացած ունակություններ,
արագ կողմնորոշվելու և ընթացիկ խնդիրներին գործնական լուծումներ առաջարկելու կարողություն,
գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու պատասխանատու մոտեցում։
Լրացուցիչ տեղեկություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից շաբաթ
Աշխատանքային ժամեր՝ 10։00–18։00, լրացուցիչ ազատ օր՝ ամսական 1 օր
Աշխատավայր՝ ք․ Երևան, Էրեբունի վարչական շրջան (Արին Բերդ)
Աշխատավարձ՝ 200,000 ՀՀ դրամ՝ սկզբնական փուլում /վերանայում 3 ամիս անց/
Դիմելու եղանակներ՝
- Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար