Երևան   Լրիվ դրույք   05-08-2026   Ամսավճար   https://tumanyanshaurma.am/

Աշխատանքի նկարագրություն

Միացե՛ք մեր թիմին և դարձե՛ք մեր հաճախորդների հետ հաղորդակցության կարևոր օղակը։

Ձեր պարտականությունները

  • Ընդունել հաճախորդների զանգերը և գրանցել սննդի պատվերները
  • Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն ճաշացանկի, ակցիաների և ծառայությունների վերաբերյալ
  • Ճշտել պատվերի մանրամասները և փոխանցել համապատասխան ստորաբաժանումներին
  • Մշակել հաճախորդների հարցումները և առաջարկությունները
  • Ապահովել բարեհամբույր և բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր զանգի ընթացքում


Ձեր որակավորումները

  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (պարտադիր)
  • Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հստակ և գրագետ խոսք
  • Հաղորդակցման և հաճախորդների հետ աշխատելու լավ հմտություններ
  • Համակարգչային հիմնական գիտելիքներ
  • Արագ տպելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
  • Պատասխանատվություն և թիմային աշխատանքի պատրաստակամություն

Լրացուցիչ տեղեկություններ

Աշխատավայր՝ Քըրք Քըրքորյան 1/1

Աշխատաժամեր՝ 00։00-08։00

Մենք առաջարկում ենք՝

  • Կայուն աշխատանք և մրցունակ վարձատրություն
  • Բոնուսային համակարգ
  • Համեղ ընդմիջում
  • Երեկոյան ուշ ժամերին տանից աշխատավայր տեղափոխում
  • Ընկերական և դրական աշխատանքային միջավայր

Հնարավոր է համատեղել այլ աշխատանքի հետ

Դիմելու եղանակներ՝

  • Վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
  • Ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Գանձապահ

Թումանյան շաուրմա
Երևան