Աշխատանքի նկարագրություն
«ԲԵՐԳ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում գրասենյակի մենեջերի՝ տնօրենի ադմինիստրատիվ օգնականի պաշտոնում։
Ձեր պարտականությունները
- Ընդունել, գրանցել և բաշխել մուտքային և ելքային փաստաթղթերը։
- Կազմել անհրաժեշտ փաստաթղթերը, ապահովել ժամանակին և ճշգրիտ փաստաթղթաշրջանառությունը։
- Վարել և պահպանել փաստաթղթերի ֆիզիկական և էլեկտրոնային արխիվը։
- Կազմակերպել և վերահսկել գործնական նամակագրությունը։
- Պատասխանել հեռախոսազանգերին և փոխանցել տեղեկատվությունը համապատասխան աշխատակիցներին։
- Կազմել հանդիպումների և խորհրդակցությունների գրաֆիկը, կազմակերպել հյուրերի դիմավորումն ու հանդիպումների անցկացումը։
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ կապված պաշտոնի գործառույթների հետ։
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն։
- Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների միջինից բարձր մակարդակի իմացություն։
- Համակարգչային գիտելիքներ (MS Office ծրագրային փաթեթի միջինից բարձր մակարդակի իմացություն)։
- Գերազանց հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ։
- Ժամանակի կառավարման կարողություն։
- Բազմաթիվ առաջադրանքների միաժամանակյա կառավարման կարողություն։
- Աշխատանքային փորձը պարտադիր է:
Լրացուցիչ տեղեկություններ
Դիմելու եղանակներ՝
- Մանրամասների համար զանգահարել՝ 044300206
- կամ վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- կամ ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։