Անշարժ գույքի վաճառքի մասնագետ


  Երևան   Լրիվ դրույք   08-08-2026   Գործավարձային

Աշխատանքի նկարագրություն

Azizyan Projects-ը Hasce.am-ի թիմին մինալու համար փնտրում է Անշարժ գույքի վաճառքի մասնագետ, ով պատրաստ է կառուցել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների և սեփականատերերի հետ, արդյունավետ իրականացնել B2C համագործակցություն և ապահովել գործարքների ամբողջական կազմակերպում՝ առաջին կապից մինչև պայմանագրի կնքում։

Ձեր պարտականությունները

  • Անշարժ գույքի շուկայի մշտադիտարկում և վերլուծություն,
  • Նոր համագործակցությունների ներգրավում (սառը զանգեր, ակտիվ վաճառք, ցանցային աշխատանք),
  • Հաճախորդների և գույքի սեփականատերերի հետ երկարաժամկետ և արդյունավետ հարաբերությունների կառուցում,
  • Գույքի պրոֆեսիոնալ ներկայացում, ցուցադրությունների կազմակերպում և վարում,
  • Բանակցությունների վարում և գործարքների արդյունավետ իրականացում,
  • Պայմանագրերի նախապատրաստում և իրավական գործընթացների համակարգում:

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ (անշարժ գույքի վաճառքի փորձը կդիտվի որպես առավելություն),
  • Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Զարգացած բանակցային հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու և արդյունքակենտրոն որոշումներ ընդունելու ունակություն,
  • Կազմակերպվածություն և բարձր պատասխանատվության զգացում,
  • Դրական, նախաձեռնողական և թիմային մտածելակերպ:

Լրացուցիչ տեղեկություններ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 5,5 օրյա, 10:00 - 19:00, հանգստյան օրերը` լողացող,
  • Կայուն և զարգացող ոլորտում կարիերայի աճի հնարավորություն,
  • Մրցունակ վարձատրության համակարգ,
  • Աջակցող և պրոֆեսիոնալ թիմային միջավայր,
  • Մասնագիտական զարգացման և փորձի ընդլայնման հնարավորություն:


Դիմելու համար անցնել հղմամբ




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում