Reel Maker / Սոցիալական մեդիայի կարճ տեսանյութերի ստեղծող


  Երևան   Այլ   09-09-2026   Գործավարձային

Աշխատանքի նկարագրություն

«Ֆամի Գրուպը» Հայաստանի նորաձևության ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է, որը ներկայացնում է միջազգային ճանաչում ունեցող Penti, LC Waikiki, Cool Club, sela ապրանքանիշերը և Fami մուլտիբրենդային խանութ-սրահները։

Մենք շարունակաբար զարգանում և ընդլայնվում ենք՝ մեր հաջողությունը կառուցելով ստեղծագործական մտածողության, պրոֆեսիոնալիզմի, թիմային աշխատանքի և նոր գաղափարների վրա։

Մեր մարքեթինգային թիմին միանալու համար փնտրում ենք Reel Maker-ների՝ Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում և Արմավիրում, ովքեր կկարողանան ստեղծել սոցիալական մեդիայի համար հետաքրքիր, դինամիկ և ներգրավող կարճ տեսանյութեր։

Եթե հետևում եք սոցիալական մեդիայի թրենդներին, սիրում եք նկարահանել և մոնտաժել, գիտեք՝ ինչպես առաջին վայրկյաններից գրավել լսարանի ուշադրությունը և ունեք ստեղծագործական գաղափարներ, սպասում ենք Ձեր ինքնակենսագրականին։


Ձեր պարտականությունները

  • Մշակել տեսանյութերի ստեղծագործական գաղափարներ՝ ապրանքների, ծառայությունների և բրենդային պատմությունների հիման վրա։
  • Ստեղծել կարճ տեսանյութերի սցենարներ և մշակել դրանց կառուցվածքը։
  • Նկարահանել և մոնտաժել դինամիկ, դիտարժան և ներգրավող Reels։
  • Աշխատել կադրի կառուցվածքի, կոմպոզիցիայի, լուսավորության և ձայնի հետ։
  • Ընտրել տեսանյութերին համապատասխան երաժշտություն, տեքստեր, անցումներ և վիզուալ էֆեկտներ։
  • Կատարել տեսանյութերի գունային և վիզուալ մշակում։
  • Հետևել Instagram Reels և TikTok թրենդներին և կիրառել դրանք ստեղծվող բովանդակությունում։
  • Ստեղծել ընկերության և ներկայացվող բրենդների ոճին ու պահանջներին համապատասխան բովանդակություն։
  • Անհրաժեշտության դեպքում կազմակերպել աշխատակիցների կամ մոդելների մասնակցությամբ նկարահանումներ։
  • Ապահովել աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումը՝ հաշվի առնելով ստացված հետադարձ կապը։

Ձեր որակավորումները

  • Սոցիալական մեդիայի համար կարճ տեսանյութերի ստեղծման 1–2 տարվա փորձ։
  • Reels / Video Content ստեղծման աշխատանքների պորտֆոլիո։
  • Կարճ տեսանյութերի նկարահանման և մոնտաժի հմտություններ։
  • CapCut ծրագրի լավ իմացություն։
  • Canva ծրագրով աշխատելու հմտություն։
  • Adobe Premiere Pro, After Effects և Adobe Photoshop ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Instagram Reels և TikTok ձևաչափերի և արդի թրենդների իմացություն։
  • Կադրի կառուցման, կոմպոզիցիայի, լուսավորության և ձայնի հետ աշխատելու հմտություններ։
  • Ստեղծագործական մտածողություն և վիզուալ գրագիտություն։
  • Արագ և միաժամանակ որակյալ աշխատելու կարողություն։
  • Պատասխանատվություն և ժամանակի կառավարման հմտություն։
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն։
  • Հետադարձ կապ ընդունելու և համապատասխան փոփոխություններ կատարելու պատրաստակամություն։
  • Ինքնուրույնություն, նախաձեռնողականություն և ճկունություն։

Լրացուցիչ տեղեկություններ

Մենք առաջարկում ենք

  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ։
  • Ստեղծագործական և դինամիկ աշխատանք fashion retail միջավայրում։
  • Միջազգային ճանաչում ունեցող բրենդների համար բովանդակություն ստեղծելու հնարավորություն։
  • Մարքեթինգային թիմի հետ համագործակցելու և տարբեր ստեղծագործական նախագծերի մասնակցելու հնարավորություն։

Հավելյալ տեղեկություններ

  • Նկարահանումների հաճախականությունը՝ շաբաթական 2 անգամ յուրաքանչյուր տարածաշրջանում։
  • Համագործակցության ձևաչափը՝ ծառայությունների մատուցման հիմունքներով (outsource)
  • Աշխատանքային գրաֆիկը՝ ճկուն
  • Վարձատրությունը՝ յուրաքանչյուր ընդունված Reel-ի համար
  • Նկարահանման համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան հեռախոս։
  • Պորտֆոլիոյի առկայությունը պարտադիր է։
  • Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրականը (CV) և պորտֆոլիոն՝ ստորև ներկայացված եղանակներից որևէ մեկով.

Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Բժշկական ներկայացուցիչ

Մեդիկալ Հորիզոն ՍՊԸ
Երևան