Աշխատանքի նկարագրություն
«Պանո» ընկերությունը փնտրում է վարորդ-առաքիչ:
Ձեր պարտականությունները
- Ապրանքատեսականու ներբեռնում մեքենա
- Առաքում անհրաժեշտ հասցեներով
Ձեր որակավորումները
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Վարելու հմտություններ
- Հաղորդակցման հմտություններ
- Մանրուքներին ուշադրութուն
Լրացուցիչ տեղեկություններ
«Պանո» ՍՊԸ-ն հանդիսանում է հացամթերք արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունն իր նախնական գործունեությունը սկսել է փոքր աշխատակազմով, որը տեսականու ավելացման և արտադրանքի սպառման մեծացմանը զուգընթաց տարեցտարի ավելացել է, և այժմ աշխատողների թիվը դարձել է գրեթե 200: Ներկայումս «Պանո» ընկերությունն արտադրում է հացի մինչև 200 տեսակ, որը սպառվում է Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատում, Ծաղկաձորում, Գյումրիում, Կապանում և այլուր: Մեր արտադրանքը մեծամասամբ իրացվել և իրացվում է Հայաստանի բարձրակարգ ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում, արագ սննդի կետերում և խանութներում, իսկ 2020 թ. մարտից սկսած մեծ սպառում է գտել նաև «Երևան Սիթի», «Նոր Զովք» , «Էվրիկա» , «Ծիրան» և այլ սուպերմարկետների ցանցերում:
Դիմելու եղանակներ՝
- Մանրամասների համար զանգել կարող եք զանգել՝ 044 52-00-29 համարին
- կամ՝ վերևում սեղմեք «Դիմել այս աշխատանքին», գրանցվեք և դիմեք մեկ քլիքով (մեկ գրանցումով՝ հետագայում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքներին)
- կամ՝ ներքևում սեղմեք «Արագ դիմում»՝ CV ուղարկելու համար