Աշխատանքի նկարագրություն
B2B մենեջերի հիմնական նպատակն է զարգացնել ընկերության գործընկերային վաճառքները, ներգրավել նոր B2B գործընկերներ և ընդլայնել ընկերության ծառայությունների ներկայացվածությունը միջազգային և տեղական շուկաներում։
Հաստիքը ենթադրում է նոր գործընկերների որոնում և ներգրավում, այդ թվում՝ տուրիստական գործակալությունների, կորպորատիվ հաճախորդների և ոլորտային գործընկերների հետ կապի հաստատում, սառը զանգերի և նամակագրության իրականացում, բանակցությունների կազմակերպում, կոմերցիոն առաջարկների պատրաստում և follow-up գործընթացի հետևողական վարում:
Ձեր պարտականությունները
- փնտրել և ներգրավել նոր B2B գործընկերներ
- կապ հաստատել տուրիստական գործակալությունների, կորպորատիվ հաճախորդների և ոլորտային գործընկերների հետ
- իրականացնել սառը զանգեր, գործնական նամակագրություն և follow-up
- կազմակերպել հանդիպումներ և բանակցություններ
- պատրաստել և ուղարկել կոմերցիոն առաջարկներ
- վարել գործընկերների տվյալների բազան և CRM համակարգը:
Ձեր որակավորումները
- առնվազն 2 տարվա փորձ B2B վաճառքների, բիզնես զարգացման կամ գործընկերային հարաբերությունների ոլորտում
- բանակցելու և վաճառելու զարգացած հմտություններ
- հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
- CRM համակարգերի և MS Office-ի հետ աշխատելու հմտություն
Լրացուցիչ տեղեկություններ
Աշխատավայր՝ Երևան, Փարպեցի
Աշխատանքային ձևաչափ՝ լրիվ դրույք, գրասենյակային
Գրաֆիկ՝ երկուշաբթի–ուրբաթ, շաբաթ օրը՝ կես օր
Աշխատավարձ՝ 200,000–250,000 ՀՀ դրամ + բոնուսներ
Դիմելու եղանակներ Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։ Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։